Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանը ձերբակալվել է Շանլըուրֆայի (Ուրֆա) օդանավակայանում: Այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ ձերբակալման պատճառը Շըրնաքում պատգամավորի ունեցած ելույթն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր ձերբակալվել են: Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: