Վրաստանի հայտնի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դադարերցել է հեռարձակումը՝ ի նշան բողոքի երկրում անարդարության դեմ և կոչ արել բոլոր կողմնակիցներին կիրակի լայնածավալ ակցիայի հավաքվել՝ հաջակցություն հեռուստաալիքի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ դատական քաշքշուկը սկսվել էր 2015-ի օգոստոսին, երբ դրա նախկին տերը՝ գործարար Կիբար Խալվաշին, դատական հայց է ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան և պահանջել իրեն վերադարձնել հեռուստաընկերությունը։ Հեռուստաալիքի սեփականատերերը վիճարկել են որոշումը Վերաքննիչ դատարանում, որը 2016 թվականի հունիսին ուժի մեջ էր թողել որոշումը։ Այդ ժամանակ «Ռուսթավի 2»-ի փաստաբանները բողոք էին ներկայացրել Գերագույն դատարան։ Ներա պահին գործը փոխանցվել է Գերագույն դատարանի Մեծ պալատ, որը դեռևս որոշում չի կայացրել գործով։
Հեռուստաալիքը հաստատում է, որ Վրաստանի իշխանությունները դատավորների վրա ցուցաբերում են «աննախադեպ ճնշում՝ ցանկալի որոշում ստանալու համար»։