Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Պրագմատիզմ» ընդդեմ «սասնածռության». նախընտրական թիրախների հարաբերականության տեսությունը

Թեև պաշտոնապես դեռ ժամանակ կա խորհրդարանի ընտրության քարոզարշավի մեկնարկին, ու դեռ կա հավանականություն, որ կարող է փոխվել նաև քվեարկության օրը, այդուհանդերձ՝ հստակ է, որ ԿԸՀ համամասնական ցուցակների հայտերի ներկայացումից հետո Հայաստանն այլևս քարոզարշավի անշրջելի փուլում է, որի էջը կփակվի միայն քվեարկության օրը:

Այս տեսանկյունից առաջին ակտիվ քայլը կատարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որի առաջին երեք համարները հանդես եկան բավական ծավալուն մամուլի ասուլիսով: Դրա ընթացքում հնչեցին շատ հարցեր, և տրվեցին տարբեր պատասխաններ՝ թե՛ համոզիչ, թե՛ խնդրահարույց՝ մեղմ ասած: Սակայն ասուլիսի ընթացքում դրսևորված բուն առանձնահատկությունն այն էր, որ թեև գործ ունենք դաշինքի ֆորմատի հետ, այնուհանդերձ՝ դրա բոլոր երեք կողմերն էլ ըստ էության նայում են տրամագծորեն տարբեր կողմ: Ասուլիսի ընթացքում դա բավական նկատելի էր թե՛ հայտարարությունների տողատակերից, թե՛ պատասխանների բովանդակությունից: Թեև այս հանգամանքը, իհարկե, ի սկզբանե ենթադրելի էր՝ նկատի ունենալով դաշինքի անդամ ուժերի տարբեր հետագծերը:

Օրինակ՝ եթե Վարդան Օսկանյանի պարագայում բավական նկատելի է Սերժ Սարգսյանի հանդեպ անձնական ընդգծված կոշտ վերաբերմունքը, ապա Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հետ որևէ խնդիր չունի, պարզապես տարբեր կերպ է պատկերացնում կառավարման հետագա քայլերը: Կամ՝ եթե Սեյրան Օհանյանը անընդունելի է համարում զենքի կիրառմամբ հարցեր լուծելու մեթոդաբանությունը, մասնավորապես՝ «Սասնա ծռերի» մասին հարցի կոնտեքստում, ապա «Ժառանգության» և «Համախմբման» պարագայում այստեղ ամեն ինչ, մեղմ ասած, միարժեք չէ՝ նկատի ունենալով այդ երկու ուժերի գործունեությունը հենց ՊՊԾ գնդի գրավման օրերին:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Սեյրան Օհանյանը դաշինքի կենտրոնում է բառի բուն և պատկերավոր իմաստով, այսինքն՝ նա հանդես է գալիս զուսպ, հավասարակշռված հռետորաբանությամբ, ինչը երևի թե պայմանավորված չէ լոկ նրա իշխանական անցյալով, որը շատ հարցերում կոշտ հռետորաբանության պարագայում առաջ է բերում հակադարձ անհարմար հարցեր:

Տվյալ պարագայում էական դեր կատարում է թերևս այն, որ քաղաքական անհամեմատ պակաս փորձառությամբ և հոտառությամբ՝ իր դաշնակիցների համեմատ, Սեյրան Օհանյանն, այդուհանդերձ, ունի կադրային զինվորականին բնորոշ դիտողականություն և լավ է պատկերացնում, թե ինչպիսի դաշտում, ինչպիսի համակարգի ու նաև՝ ինչպիսի խնդիրներով ու մարտահրավերներով պետության իրավիճակում է հարկադրված ծավալել ընդդիմադիր քաղաքական գործունեություն: Եվ այս իմաստով խիստ հատկանշական է նրա հայտարարությունը, թե ընդդիմադիր լինելը հարաբերական է:

Առաջին հայացքից ինքնաբացահայտում թվացող այս հայտարարությունը խորքային առումով իրականում ավելի շուտ պրագմատիզմի վկայություն է՝ ելնելով հայաստանյան իրողություններից: Բացառված չէ, իհարկե, որ ակնհայտ դրսևորվող հակասականությունը մյուս կողմից կարող է դառնալ այս դաշինքի հարստությունը՝ այն իմաստով, որ կբավարարի, այսպես ասած, տարբեր քաղաքական ճաշակի և հայեցողության տեր շրջանակների: Առավել ևս, որ նկատելի է ևս մի հանգամանք՝ հարաբերական հանգամանք:

Խոսքն այն մասին է, որ նույնիսկ եթե բացասական թիրախավորմամբ, այդուհանդերձ, Սեյրան Օհանյանը դառնում է նախընտրական գործընթացի բավական մեծ ուշադրության առարկա, ինչը անուղղակիորեն, բայց հանրային գիտակցության մեջ թողնում է ազդեցություն կամ տպավորություն Օհանյանի բավական ազդեցիկ դերակատար կամ խաղացող լինելու մասով: Առևտրային գործունեության տիրույթում այդ իրավիճակը բնորոշվում է լավագույն գովազդը հակագովազդն է հայտնի արտահայտությամբ:

Տվյալ պարագայում քաղաքականություն նոր մուտք գործած, իշխանության հետ ոչ վաղ կամ շատ մոտ անցյալի կապի խնդիր ունեցող Սեյրան Օհանյանին կամա թե ակամա հաջողվել է նվազագույնը՝ թեկուզ խնդրահարույց հարցադրումներով դառնալ ուշադրության առարկա, լինել ուշադրության կենտրոնում: Ի վերջո, հայաստանյան հասարակական շրջանակները և գիտակցությունը ներկայումս այնպիսի լղոզվածության պայմաններում են, որ թե բացասականությունը, թե դրականությունը ամենևին միարժեք ընկալումներ չունեն, և այդ ամենի հանրագումարում մնայունը դառնում է հենց ուշադրությունը:

Այս հանգամանքը թերևս կարող է օգտակար դիտարկման առարկա լինել նախընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար, որևէ թիրախ ընտրելիս բումերանգի առերևույթ, բայց շոշափելի էֆեկտ չստանալու համար, քանի որ սա 25 տարի շարունակ քաղաքական դեգրադացված գիտակցությամբ և ընկալումներով Հայաստանն է:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում