Monday, 17 06 2024
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին
Պաշտպանական ինչ կարող են համատեղ արտադրել Հայաստանն ու Ֆրանսիան
11:45
Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ
Միասնական տոմսային համակարգի ներդրումը 1-2 ամիս կհետաձգվի՝ մինչև նոր ավտոբուսները գիծ մտնելը
ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով 2 անձ կալանավորվել է
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի իրադարձությունների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է
Կամուրջների սեյսմիկ ուսումնասիրություն է պետք, ոչ մեկը անձնագիր չունի. Արեյանը՝ Ավինյանին
Երևանը միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ. համագործակցում ենք «Իլ դը Ֆրանսի» հետ
ՃՏՊ-ի հետևանքով սպասող մեքենաները միլիոնավոր դրամի բենզին են վատնում. ՏԻՄ օրենքի փոփոխություն է պետք
Երևանը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. այլընտրանք չունենք Ավինյան
Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, փաստացին ներկայացրեք. Ավինյան
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի չափը
11:18
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
11:14
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել
«Կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը». Վահան Քերոբյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Անի Սամսոնյանը դադարեցրել է անդամակցությունը ԼՀԿ-ին
«Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Բագրատունյաց պողոտայում երեք մեքենա է բախվել. կան տուժածներ
Վաղուց ձանձրալի դարձած «դաշնակից-դաշնակից» խաղը վերջացնելու ժամանակն է. այլևս որևէ մեկին պետք չէ
09:45
Սալիվանը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով Պուտինի խաղաղ նախաձեռնությունը
ԱՄՆ-ն ինքն է եկել՝ ունիկալ հնարավորություն է. Հայաստանի ընտրության որոշումն ուշանում է
09:15
Քննարկվել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները
Շահրամանյանը փաստացի արդարացնում է Ալիևի նարատիվը. երեկվա հայտարարությամբ նա փակեց ԼՂ էջը
08:45
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ջերմաստիճանը կբարձրանա նորմայից 20 աստիճանով
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

«Վովա Գասպարյանը ամեն ստից բանի համար հո ձեզ չի ընդունելու». Պատասխան սևազգեստ մայրերին

«Ամեն ստից բանի համար Վովա Գասպարյանը հո ձեզ չի ընդունելու»,- ոստիկանության աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի խոսքերը փոխանցեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ Իրինա Ղազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր իրենց և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին։

Նշենք, որ այսօր կառավարության ետնամուտքի մոտ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասելիս սևազգեստ մայրերին են մոտեցել ոստիկանները և փորձել են ուժով հեռացնել այնտեղից։ Այնուհետև ոստիկաններից մեկը թքել է սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի վրա։

«Իսկ երբ այդ պահին ես մոտեցա Նանային, որ օգնեմ նրան, որովհետև նրա ինքնազգացողությունը վատացել էր, մյուս ոստիկանը սկսեց թքելով խոսել ինձ հետ, թե՝ գնացեք էստեղից, գնացեք, ու իմ վրա էլ թքեց։ Հերիք չի էդ թքելը, հերիք չի մեզ հրելը, մի հատ էլ ցինիկ ձևով ասում է էդ ոստիկանը մյուսին, թե՝ ոստիկանության մեքենան բերեք, ես սրանց պիտի տանեմ բաժին, բաժնում կտենաս, թե ինչ կլինի հալդ։

Էս ձմեռով, էս ցրտին մենք եկել ենք, որ երեխաների սպանությունը բացահայտելու համար խոսենք նախարարի հետ, մեզ հետ նման ձևով են վարվում»,- վրդովված նշեց տիկին Ղազարյանը։

Նրանք այդ ոստիկանին պատասխանատվության ենթարկելու պահանջով կառավարությունից գնացել են դեպի ոստիկանություն, իսկ այնտեղ էլ նման պատասխան են ստացել։

«Վովա Գասպարյանն ասում է, թե տականքին պետք է հանել համազգեստից, հիմա էդ ոստիկանները, որ թույլ են տվել իրենց թքել մեզ վրա, ինչ ա՝ դրանք տականք չե՞ն, թող ոստիկանապետը ընդուներ, պատասխաներ մեր հարցին։ Դա մեր կարգավիճակում գտնվող մարդու համար ստից բան չի, մենք էլ Մերուժան Հակոբյանին ասեցինք, որ դուք դա ստից բա՞ն եք համարում, որ ոստիկանը թքում է զոհված զինվորի մոր վրա, նա էլ պատասխանեց, թե գնացեք դիմում-բողոք ներկայացրեք կատարվածի վերաբերյալ, մենք էլ ծառայողական քննություն կսկսենք»,- պատմեց Իրինա Ղազարյանը։

Վերջինիս տեղեկացմամբ՝ իրենք, սակայն, հրաժարվել են բողոք ներկայացնել՝ ասելով, որ կառավարության ետնամուտքի մոտ տեղադրված տեսախցիկներն այդ ամբողջը ֆիքսել են, տեսագրությունը կա։

«Հետո մեզ այդտեղ տեսավ Հունան Պողոսյանը՝ ոստիկանապետի առաջին տեղակալը, և ասեց՝ մենք տեղյակ ենք կատարվածին, ասել ենք, որ տեսախցիկները բերեն նայենք ու գործին ընթացք կտանք։ Թող գնան տեսախցիկներից նայեն, թե ինչ է կատարվել, ինչպես են ոստիկանները մեզ հետ վարվել, թե՞ ստից բողոք են գրել տալիս, որ մի կողմ շպրտեն էդ դիմումը ու ոչ մի բան չանեն»,- նշեց սևազգեստ մայրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում