ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչներն իրենց տան զուգարանում բոժոժավոր օձ են հայտնաբերել, որից հետո համապատասխան ծառայություն են զանգահարել:
Ինչպես հաղորդում է CNN-ը, տան տիրուհուն հաջողվել է սպանել սողունին բահի օգնությամբ: Դեպքի վայր ժամանած մասնագետները որոշել են ստուգել նաև տան մյուս տարածքները, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են 24 օձ։
Օձերը հայտնաբերվել են տան նկուղում։ Նշվում է, որ դրանցից 5-ը ձագեր են եղել: