Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Transparency International կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կազմակերպությունն այսօր Եվրոպայի Խորհրդի ղեկավարությանը կոչ է արել հետաքննել կոռուպցիոն փաստերը և կոչ է արել ստեղծել կոռուպցիային հակազդելու արդյունավետ մեխանիզմ՝ մարդու իրավունքների գծով Եվրոպայի ամենակարևոր այդ կառույցում։
Transparency International-ը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդին կոչ է արել պատասխանել Եվրոպական կայունության նախաձեռնության (ESI) մեղադրանքներին, որոնք ուղղված են Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ անդամներին գնելուն։
Կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանը բազում տարիներ չափազանց մեծ ազդեցություն է ունեցել մարդու իրավունքների հարցերով քվեարկության վրա, առանցքային պատգամավորների գործողության համար փոխանցելով վիթխարի գումարներ։
Ուղերձի տակ իրենց ստորագրությունը դրել են Չեխիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լատվիայում, Իսպանիայում ու Մեծ Բրիտանիայում Transparency International-ի ներկայացուցչությունների վեց ղեկավարներ։