Newsyou.info-ի փոխանցմամբ՝ հղի մոդել Իրինա Շեյկը որոշել է ժամանակավորապես հրաժարվել դիետայից և հաճույք ստանալ սիրելի ուտեստները համտեսելուց։
Նրա սիրեցյալ Բրեդլի Կուպերը ցույց է տվել, թե ինչպես է Ամանորն անցկացնում Շեյկը։ 30-ամյա մոդելը, ով առաջին անգամ պատրաստվում է մայր դառնալ, Instagram-ի իր էջում երկրպագուների հետ կիսվել է տոնական լուսանկարով։
Իրինան հրապարակել է ավանդական ֆրանսիական տորթի լուսանկարը։ Ընդգծվում է, որ Շեյկի հղիության մասին առաջին անգամ հայտնի էր դարձել նոյեմբերի վերջին՝ Փարիզում Victoria’s Secret-ի ցուցադրության ժամանակ։










































