Monday, 17 06 2024
14:30
Եվրահանձնաժողովի նախագահը կարող է վերընտրվել
Ամրակից գյուղում տուն է այրվել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը
Նեթանյահուն քննադատել է հումանիտար օգնության համար Գազայում մարտական գործողությունների դադարների վերաբերյալ զինվորականների որոշումը
Հիմա մեզ պետք չի խղճալ՝ մեզ խղճալ պետք էր 30 տարի․ շուռնուխցին շնորհակալություն հայտնեց վարչապետին
Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ Եռաբլուրում է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Նպատակը նույնն է՝ Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական. սա ունի արտաքին հստակ շահառու
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված
Զոհեցին Արցախը, կզոհեն նաև Հայաստանը, միայն թե իրենց բարօրությանը ձեռք տվող չլինի
Օպերատիվ պատրաստության միջուկային զենքի քանակն ավելացել է
Գալստանյանն անձնական, հոգեբանական ճգնաժամի մեջ է
12:10
Հունգարիան առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև Ուկրաինայի հարցում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին
Պաշտպանական ինչ կարող են համատեղ արտադրել Հայաստանն ու Ֆրանսիան
11:45
Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ
Միասնական տոմսային համակարգի ներդրումը 1-2 ամիս կհետաձգվի՝ մինչև նոր ավտոբուսները գիծ մտնելը
ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով 2 անձ կալանավորվել է
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի իրադարձությունների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է
Կամուրջների սեյսմիկ ուսումնասիրություն է պետք, ոչ մեկը անձնագիր չունի. Արեյանը՝ Ավինյանին
Երևանը միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ. համագործակցում ենք «Իլ դը Ֆրանսի» հետ
ՃՏՊ-ի հետևանքով սպասող մեքենաները միլիոնավոր դրամի բենզին են վատնում. ՏԻՄ օրենքի փոփոխություն է պետք
Երևանը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. այլընտրանք չունենք Ավինյան
Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, փաստացին ներկայացրեք. Ավինյան
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի չափը
11:18
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
11:14
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը

Սերժ Սարգսյանը «վերադառնում» է Հովիկ Աբրահամյանի հետ «համատե՞ղ»

Սերժ Սարգսյանը նկատելիորեն ակտիվացրել է իր մասնակցությամբ քարոզչական միջոցառումները: Մամուլում տեղեկություններ են հրապարակվում նաև այն մասին, որ Սարգսյանը Ամանորին ընդառաջ՝ սկսելու է այցելություններ նախարարություններ, որտեղ կլսի հաշվետվություններ և այլն:

Սերժ Սարգսյանի այս քարոզչական ակտիվացումը վկայում է այն մասին, որ նա բոլորովին չի պատրաստվում հրաժարվել իշխանական հավակնություններից, հակառակ դեպքում Սարգսյանը կգնար ավելի պասիվացման, կփորձեր կենտրոնանալ իշխանության, այսպես ասած, ստվերային վերահսկման վրա՝ քարոզչական դաշտում առավել մեծ տեղ տալով Կարեն Կարապետյանին, առավել ևս, որ Կարապետյանը ունի այդ դաշտում հաջողելու առավել մեծ հնարավորություններ և առավել նպաստավոր մեկնարկային պայմաններ:

Սակայն Սերժ Սարգսյանն ինքն է ակտիվանում, և եթե դրան գումարենք այն, որ ազդարարվել է ՀՀԿ համամասնական ցուցակը նրա գլխավորելու մասին, ապա մնում է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը փորձում է Կարեն Կարապետյանի նշանակումով կորցրած նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Այս դեպքում, իհարկե, հարցն այն է, թե ինչու էր նա ձեռքից բաց թողել այդ նախաձեռնությունը: Դա մարտավարական նահանջ կամ դադա՞ր էր, թե՞ Սերժ Սարգսյանը ստիպված էր գնալ դրան՝ այդ միջոցով նաև Հովիկ Աբրահամյանին հեռացնելու համար:

Ընդ որում, հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանի քարոզչական ակտիվացմանը զուգահեռ՝ ակտիվանում է նաև Հովիկ Աբրահամյանը, որը մի քանի օր առաջ հանդես եկավ հետպաշտոնական առաջին հարցազրույցով: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը «համատեղ» դադար են վերցնում և «համատեղ» էլ ակտիվանում:

Եվ այստեղ մեկ այլ հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է դա պայմանավորված կամ պարզապես միմյանցից բխող: Այսինքն՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկել էր հեռանալ միասին՝ ինչպես 2014-ին Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկեց, և ի տարբերություն նրանց՝ Աբրահամյանը չէր մերժել և համաձայնել էր հեռանալ՝ հանուն իշխանության ընդհանուր խնդիրների լուծման: Աբրահամյանը կարծես թե հենց ընդհանուր շահով հեռանալու մասին էլ խոսում էր իր հրաժարականի ելույթում:

Եվ այժմ, երբ Աբրահամյանը տեսնում է, որ Սերժ Սարգսյանն իրականում ոչ թե պատրաստվում է հեռանալ, այլ ակտիվանում է քարոզչական դաշտում, այսինքն՝ դրսևորում է ակտիվ հավակնություններ, ինքն էլ է սկսել ցուցաբերել համարժեք միտումներ: Թեև այստեղ, իհարկե, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի «ռեսթարթի» հնարավորությունը անհամեմատ ավելի մեծ է, քանի որ Սերժ Սարգսյանը «հեռացավ» դե ֆակտո, իսկ Հովիկ Աբրահամյանին հեռացրեց դե յուրե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում