ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Վաշինգտոնը բախվել է շատ կարևոր հարցի․ ինչպե՞ս կդրսևորի իրեն նոր վարչակազմը։ The Los Angeles Times-ը փորձել է պատասխանել այդ հարցին։
Պարբերականի փոխանցմամբ՝ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ չգիտեն՝ ինչպես արձագանքել որոշ հարցերի շուրջ նորընտիր նախագահի կոշտ դիրքորոշմանը։ Նրանք, ովքեր միգրացիայի ոլորտում աշխատանքի փորձ ունեն, վստահ հայտարարում են, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի միջև Թրամփի խոստացած պատը չի կառուցվի։
Թրամփը դեռ որոշում չի կայացրել մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ հարկեր, բյուջե, առողջապահություն, առևտուր։ Այունամենայնիվ, նա խոսատացել է սոցիալական նպաստներին չդիպչել, ի տարբերություն կոնգրեսական մյուս հանրապետականների, որոնք տարիներ շարունակ փորձում են կրճատել դրանք։
Պարբերականը կարծում է, որ Թրամփը հնարավորություն կունենա ոչնչացնել Բարաք Օբամայի մի շարք ձեռքբերումներ, ինչպիսին է օրինակ գլոբալ տաքացման դեմ ծրագիրը։ Բացի այդ հանրապետականները ձգտում են իրագործել հարկերի կրճատման ծրագիրը, ինչի դեմ պայքարում էր Օբաման։