Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

«Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթն այս տարի չի ստորագրվի». Մոսկվան կրկին կխոչընդոտի՞

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը (Բրյուսել)։

– Պարոն Դեմիրճյան, Երևանում օրեր առաջ կայացավ շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը, հաջորդ փուլն անցկացվելու է Բրյուսելում։ Ակնհայտ է, որ այս փաստաթուղթն այնքան խորը չէ, որքան Ասոցացման համաձայնագիրը, այնուամենայնիվ ի՞նչ կարող ենք ակնկալել այս անգամ։

Այո՛ բանակցությունները բնականոն հունով ընթանում են, հաջորդ փուլը՝ այստեղ Բրյուսելում դեկտեմբեր ամսին։ Բանակցությունները փակ են ընթանում, բոլոր մանրամասները մեզ հայտնի չէն, բայց այն, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը հիմնականում պահպանվել է՝ դա հստակ է։

– Իսկ տնտեսական բաղադրիչ, փաստաթուղթը չի ներառի՞։

Հայաստանը կարող է տնտեսապես գործակցել այնքան հեռու, որքան որ չի հակասի Հայաստանի պարտավորություններին ԵՏՄ-ի առաջ։ Այն, որ Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դոնորն է, որ շուկան բաց է, դա հասկանալի է։ Ուստի Հայաստանը կարող է երկու միությունների միջև կամուրջ լինել, բայց պետք է նաև հիշել, որ ԵՏՄ անդամ լինելով հանդերձ տնտեսական խորը գործակցություն չի կարող ակնկալել։

– Ի՞նչ եք կարծում, Ռուաստանն այս անգամ էլ կխոչընդոտի՞ համաձայնագրի ստորագրմանը, թե այն չունի այնչափ մեծ կարևորություն Մոսկվայի համար։

Այս հարցի պատասխանը ոչ ես, ոչ էլ վերլուծաբանները կարող են ասել, միայն Ռուսաստանը գիտի։ Անցած անգամ էլ Հայաստանը շատ բարեհաջող ավարտել էր բանակցությունները և պատրաստվում էր ստորագրմանը, երբ նախագահ Սարգսյանը Մոսկվայում հայտնի հայտարարությունն արեց։ Թե ինչ կարող է պատահել՝ մենք հիմա չգիտենք, չմոռանանք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ, հուսանք՝ չի պատահի, բայց եթե պատահի՝ ոչինչ չենք կարող անել։ Ռուսաստանը կարող է օգտվել այս իրավիճակից, որովհետև ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ լավ հարաբերություններ ունի Եվրամիության հետ, և Ռուաստանին դա կարող է հակառակը՝ ձեռնտու լինել։

– Ե՞րբ կավարտվեն բանակցությունները և երբ արդեն կստորագրվի փաստաթուղթը։

– Տեղեկություն չկա, բայց փաստն այն է, որ սկզբում ասում էին այս տարվա վերջում կստորագրվի, բայց ըստ երևույթին չի լինի այդպես։ Բանակցությունների հաջորդ փուլը դեկտեմբերին է՝ այստեղ։ Այսինքն՝ մենք հույսեր ունեինք, որ այս տարվա վերջում կլինի, բայց ոչ։ Մանրամասն քննարկում են կողմերը, ակնկալվում է, որ հաջորդ տարվա գարնանը կստորագրվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում