ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով լրագրողի դիտարկամանը, թե ատոմակայանը Հայաստանի տարածքում գտնվող ատոմային ական է, նշեց. «Մենք այդպես մտածելով է, որ ատոմակայանը և «Նաիրիտ»- ը փակեցինք և մեր երկրի համար շատ վտանգավոր պրոցեսներ իրականացրեցինք՝ հայտնի չէ, թե որտեղից թելադրված:
Փոքր Հայաստանը աշխարհին հետաքրքրում է երկու բան՝ ատոմակայանով և Զանգեզուրով: Եթե Զանգեզուրը չլիներ, մենք շրջափակված էինք լինելու և աշխարհաքաղաքական առումով հետաքրքրություն չէինք ներկայացնելու… Ատոմակայանը եթե ռումբ է, ապա այն պայթելու դեպում ամբողջ տարածաշրջանն է պայթելու, դա շատ լավ հասկանում են և ընդհակառակը, դա զսպող հանգամանք է հանդիսացել մինչև հիմա, դրա համար թուրքերն ու ադրբեջանցիներն այդպիսի հարթակ չկա, որ չբարձրացնեն Մեծամորի ատոմակայանը փակելու հարցը: Մենք պետք է զարգացնենք ատոմային էներգետիկան, բայց չի կարելի հրաժարվել ատոմակայանից, այն մեզ համար ռազմավարական հաղթաթուղթն է:
Մանրմասները՝ տեսանյութում: