Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Սպիտակ ասպետը» Մոսկվայից. Կարեն Կարապետյանի նշանակումը պարտադրվել է Սերժ Սարգսյանին. Ռիչարդ Կիրակոսյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բավական դինամիկ ներքին զարգացումները՝ փոփոխությունները կառավարությունում, վերադասավորումները երկրի կառավարման համակարգում, զգալիորեն ազդեցին երկրի ներքին իրավիճակի, քաղաքական օրակարգի փոփոխության և ինչ-որ չափով նաև հանրային տրամադրությունների վրա:

Ի՞նչ պատճառներ ունեին վարչապետի փոփոխությունը և մի շարք նախարարություններում նոր ղեկավարների նշանակումը, արտաքին ի՞նչ հետքեր կան, և սա որքանո՞վ կազդի մեր երկրի տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Թեմայի շուրջ մեր զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Բարև Ձեզ, պարոն Կիրակոսյան: Նախ սկսենք Հայաստանի ներքին զարգացումներից: Ձեր կարծիքով՝ որո՞նք են կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների, նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյանի նշանակման ներքին և արտաքին քաղաքական դրդապատճառները:

– Հայաստանը ակնհայտորեն գտնվում է անցումային շրջանում, սա անցում է կառավարման կիսանախագահական մոդելից խորհրդարանական կառավարմանն անցնելու առումով: Որպես այս փոփոխության մի մաս՝ ձևավորվում է նաև նախարարների նոր կաբինետ: Հետաքրքիրն այստեղ նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյանի բավական անակնկալ և անսպասելի նշանակումն է: Այսպիսով, նա կրկին Մոսվկայից վերադառնում է Երևան՝ նախկինում լինելով Երևանի քաղաքապետը շատ կարճ՝ 10 ամիս տևած ժամանակահատվածում: Իրականում այս որոշումը կամ նշանակումը պարտադրվել է նախագահ Սարգսյանին, նկատի ունեմ՝ սրանով Ռուսաստանը արձագանքում է և ցույց է տալիս իր մտահոգությունը հուլիսին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների, երկրում ստեղծված անկայունության կապակցությամբ:
Սրանով հանդերձ՝ տեսնում ենք կառավարություն, որը հետաքրքիր է մի քանի առումներով: Առաջինը ֆինասների և տրանսպորտի նախարարների՝ պարոնայք Խաչատրյանի և Բեգլարյանի հեռացումն է: Սա զգալի առաջընթաց է: Այս երկուսն ամենակոռումպացված և ես կասեի՝ ժողովրդավարությանն ու բարեփոխումներին ամենաշատն ընդդիմացող նախարարներն էին կառավարությունում: Նախորդ կառավարությունը ամենահարուստն էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ իր կազմով: Սակայն որքան էլ լավ էր, որ հեռացվեցին ամենավատ և ամենագարշելի տարրերը, այնուամենայնիվ, նրանց փոխարինողները բավական թույլ կադրեր են և չեն ներկայացնում որևէ քաղաքական ուժ: Սա նշանակում է, որ վարչապետը ոչ թե ուժեղ, այլ թույլ դիրքերում է:

– Այսպիսով, Դուք կարծում եք, որ նոր վարչապետի նշանակումն ավելի շատ կապված էր արտաքին քաղաքական գործոնների հետ և հուլիսյան իրադարձությունների հետևանքն էր, և Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այս նշանակման մեջ: Իսկ ներքաղաքական դրդապատճառներ չե՞ք տեսնում՝ մասնավորապես այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը փորձում է ամրապնդել և ապահովել իր իշխանության վերարտադրումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

– Եթե նայենք ներքաղաքական դինամիկային, ապա տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, և բարեփոխումներն այլընտրանք չունեն այստեղ: Բայց եթե ավելի ուշադիր ուսումնասիրենք նոր վարչապետին, ապա նա ակնհայտորեն «պարտվող-պարտվող» (lose-lose) վիճակում է: Եթե նա իսկապես հետևի իր խոսքերին և իրագործի լուրջ բարեփոխումներ, լուրջ միջոցներ ձեռնարկի կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ապա շատ թշնամիներ կվաստակի օլիգարխիկ վերնախավի շրջանում: Սա նշանակում է, որ առանց քաղաքական հենարանի կամ աջակցության՝ վարչապետի համար շատ դժվար կլինի պայքարել օլիգարխների դեմ: Մյուս սցենարը՝ նա նույնությամբ կձախողվի, եթե չպայքարի օլիգարխիայի դեմ կամ չիրականացնի իր խոստումները: Ուստի նա որոշ չափով ինձ հիշեցնում է Տիգրան Սարգսյանին՝ նախկին վարչապետին, որը կառավարություն եկավ որպես տեխնոկրատ Կենտրոնական բանկից, ասաց  գեղեցիկ խոսքեր, տվեց խոստումներ, բայց որևէ գործնական քայլ չարեց:

– Ձեր կարծիքով՝ Կարեն Կարապետյանը իրական նպատակ դրե՞լ է պայքարելու կոռուպցիայի և օլիգարխիկ համակարգի դեմ, թե՞ նա բավարար իշխանություն և լիազորություններ չունի դրա համար:

– Ես կասկածամիտ եմ՝ Հայաստանի բնակչության 99 տոկոսի պես: Մարտահրավերը կառավարությանն է վերականգնելու հանրության վստահությունը, և մինչ այս պահը չի եղել մի քայլ, որը կհամոզի մեզ, և չենք տեսել կոնկրետ ապացույցներ: Սակայն դեռ կարճ ժամանակ է անցել և իրական քննությունը դեռ առջևում է, օրինակ՝ հարկերի հավաքումը, և մենք հույս ունենք, որ սա շրջադարձային կետ կամ նոր սկիզբ կլինի կոռուպցիայի դեմ պայքարում:

– Ո՞րն է Կարեն Կարապետյանի ծրագիրը, Դուք հասկանո՞ւմ եք, թե նա ի՞նչ է ուզում անել և ի՞նչ բնույթի բարեփոխումներ է ուզում իրականացնել:
– Այո, սրանք շատ առումներով նման են Տիգրան Սարգսյանի կառավարման վաղ շրջանում տրված խոստումներին՝ երկրի արդիականացման (թեկուզ ռուսական ոճի արդիականացման), Հայաստանի կառավարության գործունեությունը ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնելու մասին: Նա ամեն ինչ ճիշտ է ասում: Եվ իր այն խոստովանությունը, որ Հայաստանի տնտեսությունը շատ ծանր վիճակում է, զգալի առաջընթաց է: Այդուհանդերձ, դա բարձրացնում է սպասելիքների շեմը, հետևաբար իրական քննությունը ոչ թե բառերն են, այլ գործողությունները:

– Դուք նշեցիք ռուսական գործոնի մասին, Ռուսաստանը հուլիսյան իրադարձությունների և կառավարման համակարգում առաջացած ու ակնհայտ դարձած ճգնաժամից հետո փորձում է իր ձեռքը վերցնել իրավիճակի վերահսկողությունը, և այս իմաստով՝ գուցե Կարեն Կարապետյանը քարտ-բլանշ ունի իրականացնելու այդ փոփոխությունները:

Հնարավոր է, ես նկատի ունեի այն փաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը շատ ավելի լավ կապեր, շատ ավելի լավ քաղաքական դիրքեր ու կարգավիճակ ունի Մոսկվայում, ոչ թե Երևանում: Սա նշանակում է, որ սպիտակ ասպետը գալիս է Հայաստանը փրկելու, բայց կրկին գալիս է Մոսկվայից: Սա հատկանշական է այն առումով, որ Ռուսաստանը արձագանքում է հուլիսին և նաև ապրիլին տեղի ունեցած իրադարձություններին, որոնց ընթացքում Հովիկ Աբրահամյանը իրեն դրսևորեց որպես թույլ և անհուսալի վարչապետ:

Բայց ես չեմ ուզում շատ կենտրոնանալ ռուսական գործոնը քննարկելու վրա, որովհետև սա ավելի շատ վերաբերում է ներքին քաղաքականությանը և տնտեսությանը, քան աշխարհաքաղաքականությանը:

– Ձեր կարծիքով՝ տեղի է ունեցել միայն անձերի՞ փոփոխություն, թե՞ սա նաև քաղաքականությունների և հայեցակարգերի փոփոխություն է:

Մինչ այս պահը եղել են միայն անձերի փոփոխություններ, և քաղաքականությունը դեռ պիտի իրագործվի: Ամեն դեպքում Հայաստանի իրական խնդիրը համակարգային է, ինչը նշանակում է, որ լուծումը համակարգի փոփոխությունն է, անձերի փոփոխությունն այլևս բավարար չէ: Այս տեսանկյունից՝ մեր ժամանակը սպառվում է:

– Եվ ինչպե՞ս կարող ենք իրականացնել այդ համակարգային փոփոխությունները:

– Կարճ պատասխանը հետևյալն է՝ ազատ և արդար ընտրությունների անցկացում գալիք ապրիլ ամսին, բայց դա, ցավոք, կա՛մ քիչ հավանական է, կա՛մ շատ դժվար: Վերջին անգամ Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացվել են երկար տարիներ առաջ՝ նախագահական առաջին ընտրությունների ժամանակ: Մենք պիտի ոչ միայն բարձրացնենք մեր ակնկալիքների շեմը, այլև ուժեղացնենք ճնշումը բոլորի վրա՝ ընդդիմությունից մինչև իշխանություն`ընդգծելով ազատ և արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

– Նայելով տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներին՝ տեսնո՞ւմ եք արդյոք հեռանկարներ ազատ և արդար ընտրությունների իրականացման համար: Լավատե՞ս եք, թե՞ վատատես այս հարցում:

Այո, տեսնում եմ: Տեղական ինքնակառավարման ընտրությունների վերջին փուլը բացահայտեց ոչ միայն նոր, այլև հաջողակ ընդդիմադիր ուժերի ի հայտ գալը: Տեսանք նաև, որ իշխող կուսակցությունը և քաղաքական վերնախավի մեծ մասը բավական հիասթափված էր ընտրությունների արդյունքներից: Մարդիկ հոգնել են այս վիճակից, և հիմա ցանկացած իշխանության համար շատ վտանգավոր է փոփոխություններ իրականացնելու հանրայի պահանջն անտեսելը: Այս տեսանկյունից՝ սա շատ լավ ինդիկատոր էր գալիք ապրիլի համար, ինչը նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ավելի դժվար կլինի իշխանության համար միջամտել ընտրական գործընթացին: Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ կյանքի են արժանի, բացի այդ՝ խաղադրույքներն են բարձրացել: Եթե ապրիլյան ընտրությունները ևս մի կորսված հնարավորություն դառնան, եթե դրանք չլինեն ազատ ու արդար, այդ դեպքում պիտի սպասենք հանրային լուրջ դժգոհությունների և խռովությունների նոր ալիքի:

ՏԻՄ ընտրությունները զգալի առաջընթաց էին, բայց խնդիրը իշխող կուսակցության առավելությունն էր՝ վարչական ռեսուրսների կիրառումը և անկեղծ ասած՝ կենսունակ այլընտրանքի բացակայությունը:
Այս ընտրությունները տարբերվեցին նախորդներից «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ելույթով, և սա նոր քաղաքական իրողության արտացոլումն էր: Դաշնակցություն կուսակցությունը հիմնավորապես կենտրոնացել էր իր սեփական շահերի վրա, մյուս կուսակցությունները, անգամ Հանրապետական կուսակցությունը չհասան իրենց ակնկալած արդյունքներին: Անակնկալը նախկին «Օրինաց Երկիր» կուսակցությունն էր, որն առաջնորդում է Արթուր Բաղդասարյանը: Այս կուսակցությունը շատ ավելին ստացավ, քան արժանի էր:

– Վերադառնանք կառավարության ներսում տեղի ունեցած փոփոխություններին: Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվեց քաղաքացիական անձ՝ Վիգեն Սարգսյանը: Նշվում է, որ անցում է կատարվելու պաշտպանության ոլորտի կառավարման նոր մոդելի: Ի՞նչ կարծիք ունեք սրա մասին:

– Դա նոր մոդել է Հայաստանի համար, բայց նոր չէ աշխարհի այլ երկրներում: Սա պաշտպանության ոլորտի կառավարման արևմտյան մոդել է, որտեղ նախարարը ոչ թե զինվորական սպա է, այլ մեկը, ով քայլեր է ձեռնարկում պաշտպանության նախարարության ժողովրդավարացման և բարեփոխման ուղղությամբ: Սրանով տարանջատվում են ռազմական ծառայությունը, որով զբաղվելու է Գլխավոր շտաբը, և պաշտպանության նախարարի ինստիտուտը, որը աշխատելու է ոլորտի ռազմավարական բարեփոխման ուղղությամբ: Կարծում եմ՝ սա լավ նշանակում է: Անձնապես սա լավ մարտահրավեր է Վիգեն Սարգսյանի համար: Սա ամենալուսավոր նախարարություններից է բարեփոխումների երկար շրջանից հետո: Այնուամենայնիվ, ապրիլյան մարտերից հետո չափազանց կարևոր է, որ բարեփոխումները Հայաստանում միայն ու միայն շարունակվեն, ավելանան և խորանան:

Մյուս առանցքային նշանակումը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին այդ պաշտոնում թողնելն էր: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ուժեղ է եղել վերջին տարիներին՝ օրինակ, հայ-թուրքական գործընթացից ի վեր, և որոշում է կայացվել ոչ թե փոխել արտաքին քաղաքականության ուղղությունը, այլ ուժեղացնել և արագացնել այն:

– Եթե չի փոխվում արտաքին գործերի նախարարը, սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի՞ փոխվելու:

– Այո:

– Որովհետև Էդվարդ Նալբանդյանը, շատերի կարծիքով, այսպես ասած՝ ռուսամետ գործիչ է, արևմտամետ չէ՞…

– Կարծում եմ՝ դա արդար գնահատական չէ, որովհետև նա արևմտամետ է, նա, Հայաստանի նախագահի հետ միասին, քայլեր է ձեռնարկում Եվրամիության հետ հարաբերությունները վերականգնելու և նոր պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Այդուհանդերձ, այլընտրանքները շատ չեն: Հայաստանի նախագահի և կառավարության իրական մարտահրավերը ոչ թե Նալբանդյանին հեռացնելն է, այլ նրան փոխարինելը: Սա խնդրի մի մասն է: Ինչպես տեսանք՝ ողջ կառավարությունը ցույց տվեց, թե որքան դժվար է գտնել նոր մարդկանց, նոր դեմքերի կամ նոր որակ՝ նախարարի պաշտոնում նշանակելու համար:

– Վիգեն Սարգսյանի նշանակման մեջ ներքաղաքական դրդապատճառներ չե՞ք տեսնում՝ ներքին քաղաքականության տեսանկյունից պաշտպանության նախարարության ինքնուրույնությունը թուլացնելու առումով:

– Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարություն է գալիս նախագահի աշխատակազմից, որտեղ նա զբաղեցնում էր ղեկավարի պաշտոնը: Սրանով ոչ թե թուլացվում է պաշտպանության նախարարությունը, այլ ներդրվում է արևմտյան մոդել՝ պրոֆեսիոնալ բարեփոխումների կողմնորոշմամբ, հետխորհրդային մոդելի շրջանակներից դուրս: Կարծում եմ՝ սա լավ բան է:

– Բայց չէ՞ որ նա նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ է, հետևաբար, կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն իր վերահսկողության տակ է վերցնում պաշտպանության նախարարությունը:

– Ոչ թե վերահսկողության տակ է վերցնում, այլ հանձնում է այն վստահելի մարդու: Մի մոռացեք, որ ինքը Սերժ Սարգսյանը պաշտպանության նախկին նախարար է, և նախագահը սրանով ո՛չ փորձում է անձնական վերահսկողության տակ վերցնել պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ թուլացնել պաշտպանության նախարարությունը: Պարզապես նախագահը հանձնում է նախարարությունը մի մարդու, ում վստահում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում