Friday, 17 05 2024
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
12:10
Ռուսաստանը նոր ճակատ է բացել․ Ուկրաինային դժվար տարի է սպասվում
Վարդենիսի բնակարանային գողություններ են բացահայտվել
Ալիեւը հակադարձեց, բայց ու՞մ
11:50
Նավթի գներն աճել են. 16-05-24
Բագրատ արքեպսկ․ Գալստանյանը բաց դաս է վարում ԵՊՀ բակում
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Մեքենան գլորվելով հայտնվել է քարերի վրա
11:20
ԱՄՆ-ն ժամանակավոր նավահանգիստ է կառուցել Գազայի ափին
Ավտոբուսն ու 4 մեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ․ ՆԳՆ
11:00
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»

ԲՀԿ-ն կսպասի Ծառուկյանի որոշմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակից ն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պարոն Մելքումյան, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց բանակի դերի և նշանակության նոր մոդելը։ Դուք, որպես տնտեսագետ, ի՞նչ կարող եք ասել այդ մասին։

-Պետք է ասեմ, որ ես դրականորեն կիսում եմ այն տեսակետը, որը հնչեցրեց Վիգեն Սարգսյանը։ Բանն այն է, որ մեր հասարակության մոտ տպավորություն է, որ բանակը մեծ ծախսեր պահանջող կառույց է։ Բնականաբար մենք բոլորս էլ հասկանում ենք, որ բանակի վրա կատարվող ծախսերը չպետք է սահմանափակել, քանի որ մենք հիմա պատերազմական վիճակում ենք, բանակը պետք է զինվի նոր տեխնիկայով, որպեսզի դիամակայենք այսօրվա մարտահրավերներին։ Բայց պաշտպանության նախարարի հնչեցրած միտքը ես կարևորում եմ նրանով, որ բանակը իրապես կարող է դառնալ քարշակ, լոկոմոտիվ։ Բանակը մի կողմից ծախս է անում, մյուս կողմից պահանջարկ է ձևավորում։ Ու՞մ համար է պահանջարկ ձևավորում։ Խոսքը նախ և առաջ գնում է ռազմաարդյունաբերական համալիրի մասին, որի մասին արդեն իսկ օրենք կա։ Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե վարչապետն է, բայց պաշտպանության նախարարը ևս մեծ դերակատարություն ունի։ Այսինքն՝ բանակը պետք է հնարավորինս զինենք տեղական արտադրանքով, ինչը նշանակում է, որ տնտեսությունը լրացուցիչ պատվեր կստանա։ Նման ձեռնարկություններ կան Հրազդանում, Չարենցավանում։ Որոշ զենքերի արտադրություն կա, նորոգում, որը հսկայական շրջանառություն է։ Կարծում եմ, որ իսկապես բանակը կարող է դառնալ այդ պահանջարկի հիմքը։ Բայց բանակաշինության գործում պետք է ներգրավել նաև համապատասպան գիտական ոլորտները։ Մենք ունենք ինստիտուներ, որոնք զենքի տարբեր տեսակների արտադրության, նորագույն տեխնոլոգիաների մասնագետներ են պատրաստում։ Ճիշտ է, հիմա շատ երկրներ կան, որոնք ներգրավված են զենքի արտադրության մեջ, և հնարավոր է առաջիկայում թույլ չտան, որ մենք տեղում այդ զենքերն արտադրենք, բայց մենք շանս ունենք մեր բանակը մեր միջոցներով զինենք։ Ռազմաարդյունաբերական պատվերը պետք է ճիշտ ձևակերպվի, և դրա հետևից գնանք։ Դա կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ, եթե մենք դրա հետևից գնանք։

Լինելով պատերազմող երկիր՝ ինչո՞ւ մինչև հիմա մենք դրան նշանակություն չենք տվել։ Կարծում եք՝ քառօրյա պատերազմը խթա՞ն հանդիսացավ, որ հիմա կարևորվի դա։

-Մինչ այդ էլ աշխատանքներ տարվել են, բայց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ի հայտ եկան այն խնդիրները, որոնք հիմա լուծվում են՝ սկսած այդ գիշերային լույսերից, վերջացրած բարձր մակարդակի զինտեխնիկայի ձեռք բերումով։ Մենք այսօր անխոցելի հակաօդային պաշտպանություն ունենք, և հիմա ժամանակն է, որպեսզի մենք առաջ անցնենք էլեկտրոնային կառավարման համակարգերով, անօդաչու թռչող սարքերով։ Ես կարծում եմ, որ դա կլինի։ Մի կողմից պետությունը պետք է կարողանա պատվեր ձևակերպել, մյուս կողմից գիտնականները պետք է կարողանան դա ընդունել, հետո պետք է կարողանանք արտադրել ու, բացի դրանից, ներկրել դրսից։ Սա շղթա է։ Բանակը կարող է մեծ խաղացող լինել մեր տնտեսական համակարգում, և դա այդպես էլ կա։ Այդ իմաստով ես հասկանում են նորանշանակ նախարարի ասածը։

Նույն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ եղավ նաև աշխատավարձերին։ Վարչապետը նշեց, որ չգիտի, թե որտեղից ու ինչպես կարելի է աշխատավարձերը բարձրացնել։ Դուք դա ինչպե՞ս եք գնահատում, որ վարչապետը չգիտի՞ ճանապարհները։

-Ես այդ հայտարարությունը այդպես չեմ ընկալել։ Իսկապես դա բարդ խնդիր է՝ ցածր աշխատավարձով լավ մասնագետներ պետական համակարգում ներգրավելը։ Նա նաև նշեց, որ ապագայում էլ հնարավոր չի լինի լավ աշխատավարձով մասնավոր սեկտորից մարդկանց պետական համակարգ տեղափոխել։ Շատ քիչ է պատահում, որ ամսական մի քանի հարյուր հազար դոլար աշխատող մարդիկ ցանկանան գալ և նախարար աշխատել։ Քիչ մարդ կա, որ ցանկանում է քայլերով առաջ գնալ՝ չկարևորելով աշխատավարձը։

Շա՞տ քիչ մարդ կարող ենք գտնել, որ այսօր ազնիվ մղումներով է ցանկանում դառնալ պետական պաշտոնյա։

-Այն մարդիկ, ովքեր իրենք իրենց համար կողքից որոշակի փոքրիկ բիզնեսներ ունեն, գուցե գնան համակարգ։ Աշխատող աղքատներ չեն լինում, բայց այսօր մեր հանրապետությունում կան այդպիսի մարդիկ, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ, բայց աղքատ են։ Ինչ վերաբերում է պետական ապարատում աշխատավարձերի բարձրացմանը, ապա ով է ասել, որ ելքեր չկան։ Կարելի է որոշակի կրճատումներ անել։ Տեսնել, թե ովքեր են ոչ այդքան ծանրաբեռնված աշխատում, և կրճատումների գնալով՝ լուծել այդ հարցը։ Եթե դա մեր տեսլականի մեջ է մտնում, ապա հնարավոր է լուծել նաև այդ հարցը։

Պարոն Մելքումյան, երեկվանից մամուլը գրում է, որ ԲՀԿ պատգամավորները հանդիպել են Գագիկ Ծառուկյանին և քննարկել նրա վերադարձի հարցը։ Եղե՞լ է նման հանդիպում, թե՞ ոչ, և ի՞նչ է որոշվել։

-Ես չեմ մեկնաբանում։ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի հիմնադիրն է։ Նա որոշել է դուրս գալ քաղաքականությունից, ինքն էլ կորոշի ինչ անել։ Պետք չի ինչ-որ բաներ փնտրել այստեղ։ Կսպասենք, ինքն իր որոշումը կընդունի։ Կան ավելի խոր պրոցեսներ, որին տիրապետում է միայն ինքը։ Հետևաբար ինքն էլ պետք է որոշի։ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի հիմնադիրն է, նրա վաստակն անուրանալի է։ Նրա ներկայությամբ ԲՀԿ-ն ուրիշ ԲՀԿ էր, այս պահին առկա ԲՀԿ-ն լրիվ ուրիշ է։

Անգամ այն ամենից հետո ինչ եղավ փետրվարի՞ն։

-Ես ասացի այն, ինչ ասացի։ Եկեք պրոցեսները չարագացնենք։ Ինքն է որոշում՝ ինչ անել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում