Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Պրիմիտիվ գողությունից» մինչև արհեստավարժ կողոպուտ

«Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում»,-սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստում, պետական գերատեսչություններում գործուղումների համար ավիատոմսերի գնման հարցը քննարկելիս սաստեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:  Նրա այս միտքը ոչ միայն դարձավ վերջին տասնօրյակի քաղաքական հիթը, այլև վերածվեց ներհայաստանյան գլուխկոտրուկի, որի վերծանմամբ-մեկնաբանմամբ է զբաղված իրեն հարգող յուրաքանչյուր «Հանրապետական» կամ հակահանրապետական:

Մինչդեռ հայաստանյան իրականությունը շատ ավելի պարզորոշ է և հստակ. ՀՀ պետական համակարգը վաղուց արդեն պարզունակ գրպանահատությունից հաստատուն անցում է կատարել դեպի արհեստավարժ, մեծ կողոպուտ:

ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվություններում պետությունից գրպանահատության թվերն ու փաստերը թափվում են, ինչպես առատության եղջյուրից: 2015թ. Հաշվետությունը վկայում է, որ Վերահսկիչ պալատի կողմից վերահսկման առարկա հանդիսացող ոլորտներում՝ սոցիալական, առողջապահության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային տնտեսության, դատաիրավական, վարկային և դրամաշնորհային ծրագրերում կատարված «պրիմիտիվ գողությունները» այնքան բազմակողմ են և լայնածավալ, որ դրանք արդեն վերածվել են արհեստավարժ, մեծ  կողոպուտի: Այսպես:

Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ 2014-2015թթ. դեղերի գնումներում առկա են դեպքեր, երբ դրանք ձեռք են բերվում ներմուծման արժեքից էականորեն բարձր գնով: Օրինակ՝ 2014թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 4677 դեղահատ «Դեսմոպրեսին ացետատ» 0.1մգ/5մլ դեղը՝ մեկ դեղահատը` 5789 դրամով, 27,075.2 հազ. դրամ ընդհանուր արժեքով, այն դեպքում, երբ նշված դեղը ՀՀ է ներմուծվել 2720 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ նախարարության գնման գնից ավելի քան կրկնակի անգամ ցածր գնով: Նույն դեղից 2015թ. 5000 դեղահատ ձեռք է բերվել 5267 դրամով, որը ՀՀ է ներմուծվել 3000 (ներառյալ ԱԱՀ-ն) դրամով կամ նախարարության գնման գնից 75 տոկոս ցածր գնով: Այդևայլ «օրինակները վկայում են, որ կենտրոնացված կարգով իրականացվող դեղերի գնման գործընթացում դեռևս առկա են գնագոյացմանն առնչվող խնդիրներ»,-նշվում է ՎՊ հաշվետվութան մեջ :

Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել նաև սոցիալական ապահովության ոլորտում, ավելի որոշակի՝ Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցապ տարածքային գործակալություններում: Երկու մարզերում խախտումները կրել են համընդհանուր բնույթ: Թվով 8 սոցծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել է խախտման 571 դեպք` 105,599.5 հազ. դրամ գումարի չափով:

Մեկ այլ ոլորտի՝ ՀՀ դատական Դեպարտամենտում իրականացված վերահսկողությունից պարզ է դարձել, որ Դատական Կարգադրիչների հանդերձանքի ձեռքբերման համար 2014-ից մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի համար պետական բյուջեի միջոցներից տրամադրվել է 69,834.9 հազ. դրամ գումար, որից 17,037.5 հազ. դրամ գումարն անարդյունավետ է ծախսվել:

«Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» ու ՀՀ միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի՝ «ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջետային միջոցների օգտագործման՝ «Հայաստանի Հանրապետության կարգավորիչ գիլյոտին» ծրագրի պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրով 42,822.5 հազ. դրամ գումարով ձեռք բերված սարքավորումները և գույքը տարիներ շարունակ փաստացի շահագործվել են առանց մուտքագրելու և հաշվառելու: Ավելին: Ձեռք բերված 923.9 հազ.դրամի համակարգչային սարքավորում վերահսկողության ժամանակ առկա չի եղել»,-վկայում է ՎՊ՝ 2015թ. ընթացիկ հաշվետվությունը:

Վերահսկիչ պալատը հավաստիացնում է՝ վերահսկողության արդյունքները և  23 ընթացիկ հաշվետվությունները «ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով և դրանց մասին տեղեկացրել ՀՀ Նախագահին և ՀՀ կառավարությանը»:

Մինչդեռ: ԱԺ նախագահը «պրիմիտիվ գողության» մասին այլ բացատրություն ունի:      «Բացատրեմ՝ գողությունը գողանալ բառը չէ: Այսինքն, այն երևույթը, որը կառավարութան անդամները ներքևից մինչև վերև պետք է օգտագործեն, երբեմն-երբեմն դա չի կատարվում: Եվ դա համարվեց որպես գողություն: Իսկ եթե որևէ մեկը՝ ես կամ դուք գիտեք ովքեր են գողերը՝ դա ինչ-որ հայտարարելու բան չի: Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է, և այդ գողին բռնում, տանում բանտարկում են»,- ՀՀ ԱԺ նախագահ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսպես պարզաբանեց նորանշանակ վարչապետի՝ «պրիմիտիվ գողության» արտահայտությունը: Եվ թեպետ նրա այս բացատրությունը զարմանք ու զվարճանք առաջացրեց ներհայաստանյան կյանքում, սակայն իզուր. Գալուստ Սահակյանն իրավացի է. Հայաստանում պետությունից գողանալը, պետական ֆինանսների մսխումը երբևէ գողություն չի համարվել, և բարձրաստիճան գողերն էլ բանտում չեն. Հայաստանի կողոպտիչները ոչ միայն գողոնը չեն թաքցնում, այլև ի տես աշխարհի վայելում են այն: Այնպես որ, Գալուստ Սահակյանն իրավացի է ինչպես միշտ. ՀՀ պետական բյուջեի հանդեպ բարձրաստիճան անիրավությունը ներհայաստանյան իրողությունների անպատիժ և անբաժան ուղեկիցն է:

ՀՀ պետական բյուջեն նման է դանայան տակառի, որը տարիներ շարունակ անհնար է լցնել, և ոչ  այն պատճառով, որ հունական դիցաբանության համաձայն այն անտակ է, այլ որովհետև, հայկական տարբերակի համաձայն, տակառը չլցրած՝ դատարկում են:  Դատարկում են անհագուրդ և անկանգ: Նույնկերպ մսխում-վատնում են միջազգային կառույցներից ստացած թանկարժեք վարկերն ու դրամաշնորհները: Հայաստանում բարձրաշխարհիկ աշխատավարձերը պետական ԾԻԳ-երում և պետական համաֆինանսավորմամբ իրականացվող միջազգային վարկային և դրամաշնորհային ծրագրերում սկսում են ամսական 3000 ԱՄՆ դոլարից՝ հասնելով մինչև 20 հազ. ԱՄՆ դոլար: Այն արագությամբ, ինչ արագությամբ դատարկվում է պետբյուջեն, նույն արագությամբ աճում է ՀՀ արտաքին պետական պարտքը՝ դրա սպասարկման արատավոր մեթոդաբանությամբ ու մեխանիզմներով հանդերձ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 4.470.386 մլն ԱՄՆ դոլար:

Այսօրինակ իրավիճակին ավելանում է նաև ստվերային տնտեսությունը, որը դանայան ոճրագորճի պես եթե չի սպանում, ապա դանդաղ մահվան է դատապարտում Հայաստանի տնտեսական կյանքը: Կախյալ և կոռումպացված դատաիրավական համակարգը պետական գրպանահատությունը և խոշոր կողոպուտը չի կանխարգելում ու չի պատժում: Եվ շրջանը փակվում է:

Հայաստանում «պրիմիտիվ գողությունը»՝ պետական գրպանահատությունը և առավել խոշոր չափերի յուրացումներն ու աննպատակային ու անարդյունավետ ծախսերը՝ արհեստավարժ կողոպուտը, այնքան ներդաշնակ և սերտորեն են միահյուսված իրար, որ երբեմն դժվար է լինում հստակ տարանջատել, թե որտե՞ղ է ավարտվում պետական գրպանահատությունը և որտե՞ղ սկսում արհեստավարժ, հմուտ կողոպուտը: Եվ եթե աննկատ-անհայտ է «պրիմիտիվ գողության» և պրոֆեսիոնալ կողոպուտի սահմանագիծը, ապա ակնհայտ է, որ պետբյուջեի և վարկային միջոցների մսխումները Հայաստանում վերածվել են պետական և հասարակական անվտանգության սպառնալիքների:

«Պրիմիտիվ գողությունից» պրոֆեսիոնալ կողոպուտի ճանապարհով ընթանալ Հայաստանում ավելի արագ են սովորում, քան ոլորտն արդյունավետ կառավարելը: «Վերացրե՛ք պրոֆեսիոնալ կողոպուտը ձեր համակարգերում»,-կառավարության առաջիկա նիստերից մեկում ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ստիպված կլինի այս նախազգուշում-հայտարարությամբ հանդես գալ:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում