Tuesday, 21 07 2026
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին

Հովիկ Աբրահամյանին չպետք է թողնեին մենակ

Անցնող շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի պետական պարտքը անցած երկու տարիների ընթացքում ՀՆԱ-ի հանդեպ մոտ 47 տոկոսից մինչև տարվա վերջ կհասնի մոտ 55 տոկոսի: Սա դեֆոլտ չէ, սակայն հինգ րոպե է պակաս դեֆոլտային իրականությունից: Փաստորեն, երկու տարի շարունակ Հայաստանը պարզապես ապրել է պարտքով: Այդ ընթացքում մարդիկ, որոնց քաղաքականության արդյունքում Հայաստանը ապրել է պարտքով, աշխատավարձ են ստացել, պետության հաշվին էկզոտիկ գործուղումների մեկնել, ծառայողական շքեղ ավտոմեքենաներից են օգտվել հարկատուների հաշվին, մի խոսքով՝ վայելել են կյանքը: Եվ այս ամենի համար հասարակությունը ոչ միայն նրանց կանոնավոր աշխատավարձ է վճարել, այլև, ըստ էության, վճարելու է նրանց այդ վայելքները ապագայում էլ, քանի որ այդ մարդիկ ավելացրել են պետական պարտքը վտանգավոր աստիճանի հասցնելով: Այսինքն՝ հասարակությունը նրանց վճարել է կանխիկ, սակայն դեռ վճարելու է նաև ապագայում: Եվ այս մասին կառավարության համար իր պատասխանատվության վերաբերյալ հայտարարող Հանրապետական կուսակցությունը լռում է:

ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ ինչպիսին էլ լինի կառավարությունը՝ կուսակցական թե անկուսակցական, միևնույն է, այն ՀՀԿ-ի կառավարությունն է, և ՀՀԿ-ն է եղել պատասխանատու ե´ւ Տիգրան Սարգսյանի, ե´ւ Հովիկ Աբրահամյանի, ե´ւ պատասխանատու է նաև Կարեն Կարապետյանի կառավարության համար: Կնշանակի, որ ՀՀԿ-ն պատասխանատու է Հայաստանի պետական պարտքի գերվտանգավոր ցուցանիշի համար: Այսինքն՝ սա, ըստ էության, ոչ թե նախորդ կառավարության, այլ ներկայիս ՀՀԿ-ի գործունեության հետևանքն է: Որովհետև, եթե ամեն ինչ դրվի նախորդ, հեռացող կառավարությունների վրա, ապա դա ոչ մի խնդիր չի լուծում, ՀՀԿ-ն որպես իշխող ուժ պատասխանատվությունից հեռացնելուց, պատասխանատվությունից ազատելուց բացի:

ՀՀԿ-ն է պատասխանատու այն բանի համար, որ անցնող երկու տարիներին Հայաստանի պետական պարտքը աճել է և անցել ՀՆԱ-ի կեսից, ինչն արդեն նշանակում է տագնապ: Հովիկ Աբրահամյանին հեռացնելը պատասխանատվության իրացում չէ, առավել ևս, որ Աբրահամյանը կարծեք թե ինքն է որոշել հեռանալ, ինչպես հավաստիացնում են ե´ւ ՀՀԿ-ն, ե´ւ Սերժ Սարգսյանը:

Եվ ուրեմն, այդ դեպքում առավել քան հստակ է, որ ՀՀԿ-ն նույնիսկ Աբրահամյանին հեռացնելու պատասխանատվության գիտակցման չի եկել, և եթե Հովիկ Աբրահամյանը փաստորեն, այսպես ասած, ինքը չորոշեր հեռանալ, ուրեմն Հայաստանի պետական պարտքը շարունակելու էր աճել, քանի որ դա ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի հուզել: Կամ էլ Հանրապետականը պետք է խոստովանի, որ Հովիկ Աբրահամյանն ինքը չի հեռացել, այլ նրան հեռացրել են, հեռացրել են վատ կառավարման, վատ արդյունքների համար:

Քանի դեռ ՀՀԿ-ն չի հայտարարել նման բան, քանի դեռ նման բան չի հայտարարել Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության արդյունքների համար պատասխանատու է ոչ միայն նա և նրա նախարարները, այլև միգուցե առաջին հերթին հենց նրանք, որոնք նշանակել են Աբրահամյանին, որոնք հավանության են արժանացրել նրա ծրագիրը և նրա կառավարության բերած օրենքների նախագծերը: Այսինքն՝ պատասխանատու է այդ արդյունքների համար ՀՀԿ-ն, խորհրդարանական մեծամասնությունը, որը արժանապատվություն և բարոյականություն ունենալու պարագայում պետք է հեռանար Հովիկ Աբրահամյանի հետ միասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում