«Ապրիլյան ընտրություններից հետո իրավիճակն ավելի է վատացել, իսկ ընդհանուր առմամբ մենք մեր պայքարը շարունակում ենք՝ մեզ ոչինչ չի հուսահատեցնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը՝ գնահատելով Հրազդանում անցկացվող ընտրություններին իր կողմնակիցների կարողությունները:
Նրա խոսքով՝ եթե երկիրն այս վիճակում է, ուրեմն պետք է փոփոխություններ լինեն՝ ընդհուպ մինչև վերին ատյաններ՝ «իշխանափոխություն, մենք ձգտում ենք դրան»:
Սասուն Միքայելյանը վստահ է, որ Հրազդանում՝ ի դեմս Վասակ Վարդանյանի, իրենք հաղթելու են: Մեր զրուցակիցը խնդիր է համարում հրազդանցիների այն մտայնությունը, թե ավագանին մեծ դերակատարություն չունի. «Կուզենայի, որ մարդիկ գիտակցաբար մոտենային այս ընտրություններին և թողնեին բարեկամ-քեռի… էդ ա ձեր տունը քանդել»:
Ինչպես նշեց Սասուն Միքայելյանը, ներսում ավագանու անդամներ ունենալու իրենց նպատակն այն է, որ ամեն ինչ բացահայտվի ժողովրդին. «Վարչապետին եմ դիմելու, պետք է գյուղով դիմենք, ճանապարհներն ենք փակելու. թող կառավարությունը ձևավորվի՝ ամեն ինչ անելու ենք: 4 ամիս հետո էլ կգնամ Սերժ Սարգսյանի մոտ»: