Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահ է, որ անդամների սահմանների անվտանգության ստուգման ցանկությունը ոչ ոքի վրա էժան չի նստի:
Այդ կերպ է նա RIA Novosti-ին մեկնաբանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավելի վաղ արած հայտարարությունը:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Օբաման ժամանակակից աշխարհի խնդիրներից է անվանել Ռուսաստանի փորձերը վերադարձնել նախկին փառքը ուժի միջոցով: Ընդ որում, նա Ռուսաստանին զգուշացրել է սահմանակից պետությունների գործերին միջամտելուց, ինչը «կարող է նրա սահմանները դարձնել պակաս անվտանգ»:
«Իմ կարծիքով, մեզ մոտ այսօր պատրաստված է շատ լուրջ ուժային պոտենցիալ: Դա Արևելաեվրոպական շրջանի երկկողմ խմբավորումն է` ռուս-բելառուսական, Կովկասում` ռուս-հայկական, Կենտրոնական Ասիայի շրջանում` ռուս-տաջիկական, ռուս-ղազախական խմբավորումները, ռազմական, խոշոր խմբավորումներ: Մենք ունենք մի քանի բազա, որոնք գործում են ՀԱՊԿ-ի շահերից ելնելով` Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, կա օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր, որտեղ մտնում են բոլոր զինված ուժերի էլիտար ձևավորումները, պետությունների և մեր ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումները: Մենք ունենք ինչ-որ բան պաշտպանվելու համար և պատասխանելու: Դրա համար ես չեմ կարծում եմ, որ ինչ-որ մեկի վրա էժան չի նստի, եթե նա փորձի ինչ-որ ձևով ստուգելու մեր սահմանների անվտանգությունը»,- ասել է Բորդյուժան:









































