Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը, որին անվանում են Բրեդ Փիթի սիրուհին, երեխայի է սպասում, հայտնում է The Sun-ը:
Նշենք, որ հենց Անջելինա Ջոլիի ամուսնու կապն է ֆրանսիացի դերասանուհու հետ ի սկզբանե անվանվել զույգի բաժանության պատճառ: Պարբերականի տվյալներով՝ ֆրանսուհին սպասում է երկրորդ երեխային, չնայած Փիթի հայրությունը կտրականապես մերժում է:
Մարիոն Կոտիյարի առաջնեկի հայրը՝ Գիյոմ Կանեն, ֆրանսիացի դերասան և ռեժիսոր է: Նրանց հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2007 թվականին, սակայն զույգը չի գտնվում պաշտոնական ամուսնությունում:








































