Հարավկորեական Samsung ընկերության շուկայական արժեքը 2 առևտրային օրվա ընթացքում՝ ուրբաթ և երկուշաբթի, ընկել է 11 տոկոսով կամ 22 մլրդ դոլարով, ինչը ռեկորդային է դարձել վերջին 8 տարում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Պատճառը Galaxy Note 7 սմարթֆոնների հետ կապված խնդիրներն են, որոնց մարտկոցները պայթում են։ Մի շարք ավիաընկերություններ կոչ են արել ուղևորներին՝ զերծ մնալ թռիչքի ժամանակ դրանց օգտագործումից։ Հայտնի է դեպք նաև, երբ դրա պատճառով մեքենա է այրվել ԱՄՆ-ում։