Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմի» պատվիրակությունը՝ Ալեքսեյ Միլլերի գլխավորությամբ, վաղը կայցելի Թուրքիա, որտեղ, մասնավորապես, կքննարկի «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերսկսման հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:
«Մենք նախատեսել ենք այցելություն Թուրքիա՝ մեր փոխհարաբերությունների օրակարգային հարցերով»,- ասել է նա: