Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պարզունակ և կանխատեսելի հնարք՝ ՏԻՄ ընտրություններից առաջ

Քաղաքական սեզոնի ամառային դադարի շեմին ի լուր հանրության ազդարարված դարակազմիկ «լայն կոնսոլիդացիան» Ընտրական օրենսգրքի շուրջ կարծեք թե մոտեցավ ավարտին, և 4+4 ֆորմատով կայացված համաձայնությունները կարծես թե չեղյալ են հայտարարվում տեխնիկական վերահսկողության միջոցների համար պայմանների բացակայության պատճառով:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները Հայաստանում ընդունվեցին երկու անգամ: Նախ իշխանությունը 100-ից ավելի ձայնով անցկացրեց իր տարբերակը: Հետո հանկարծ ինքն էլ վերանայեց այն և այս անգամ արդեն հայտնի 4+4+4 ֆորմատում նոր քննարկում նախաձեռնեց ու, առանց քաղհասարակություն ներկայացնող քառյակի, քաղաքական ընդդիմություն ներկայացնող քառյակի հետ եկավ նոր համաձայնության: Դա էլ կոչվեց ավելի լայն կոնսոլիդացիա: Բայց, փաստորեն, այդ ավելի լայն կոնսոլիդացիան էլ չեղյալ է համարվում, քանի որ այդ կոնսոլիդացիան ձեռք էր բերվել պայմանով՝ եթե լինեն ընտրությունների վերահսկման տեխնիկական միջոցների ներդրման ֆինանսներ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ հայտարարել է, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որից ստացվել է պատասխան այն մասին, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն:

Մուկուչյանը ներկայացրեց Հարությունյանի գրությունը, որով ասվում էր, որ կառավարությունը «մի շարք գործողություններ» է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման նպատակով՝ «օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար»:

«Բոլոր միջոցառումների իրականացումը անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամսի աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին:

Այդպիսով, Ընտրական օրենսգրքի շուրջ նոր համաձայնությունը դե ֆակտո չեղյալ է: Մնում է, որ բուքմեյքերական գրասենյակները գործակից սահմանեն և խաղադրույքներ ընդունեն, թե մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ Հայաստանի իշխանությունը քանի անգամ կփոփոխի Ընտրական օրենսգիրքը, կընդունի, հետո չեղյալ կհամարի, կընդունի, հետո չեղյալ կհամարի: Պետք է ենթադրել, որ առնվազն ևս մեկ անգամ դա տեղի կունենա: Համենայն դեպս, բոլորովին վերջերս, ՀՀԿ գործկոմի նիստից հետո, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ԸՕ նոր փոփոխության քննարկումը խորհրդարանում բացառված չէ: Թե ինչ ֆորմատով կլինի համաձայնությունն այս անգամ՝ 4+4, թե՞ որևէ այլ թվաբանական կոմբինացիայով, երևի այդքան էլ հետաքրքիր չէ, քանի որ արդեն կասկածից վեր է, որ Ընտրական օրենսգիրքը Հայաստանում ներքաղաքական առևտրային գործընթացի առանցքային գործոն է, և դրա վերջնական տեսքն ու հավանության արժանացնողների ֆորմատը կախված է այդ գործընթացի արդյունքից:

Դրա վառ վկայությունն է այն, որ ԸՕ փոփոխությունների երկրորդ պայմանավորվածությունը գործնականում չեղյալ է լինում ՏԻՄ ընտրություններից առաջ, որոնք կարծեք թե այդ ընտրական գործընթացի համար աննախադեպ քաղաքականացված և թեժ կարող են լինել: Իշխանությունը դրանից առաջ չեղարկում է պայմանավորվածությունը ՏԻՄ ընտրություններից առաջ քաղաքական ուժերին «բոնուս» տված չլինելու համար: ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանությունը փաստորեն չեղարկում է ԸՕ շուրջ «լայն կոնսոլիդացիան», միաժամանակ ՀՀԿ խոսնակի շուրթերով հայտարարում, որ պատրաստ է նոր քննարկումների:

Այլ կերպ ասած՝ իշխանությունը հայտարարում է կամ ակնարկում, որ Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը կախված կլինի նրանից, թե ՏԻՄ ընտրություններում իրենց ինչպես կպահեն քաղաքական ուժերը, որոնք մի քանի առանցքային համայնքներում հայտ են ներկայացրել իշխանական թեկնածուների դեմ պայքարի և պատրաստվում են թեժ մրցակցության:

Դա նաև ցույց է տալիս, որ իշխանությունը այդ համայնքներում չի պատրաստվում որևէ զիջման գնալ ընդդիմադիր ուժերին, այլապես հազիվ թե Ընտրական օրենսգիրքը կիրառեր որպես նրանց համար ՏԻՄ ընտրությունների նախընտրական «սանձ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում