Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչ եղավ Հայաստանի նոր փաստաթուղթը

Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի շուրջ բանակցությունը լիովին մնացել է հասարակական-քաղաքական ուշադրությունից դուրս: Շաբաթներ շարունակ, եթե չասենք՝ ամիսներ, գործնականում հնարավոր չէ հանդիպել այդ գործընթացի առկայության մասին վկայող շոշափելի զարգացման՝ կարծես այդպիսի բանակցություն չկա: Դրա մասին հայտարարվել է դեռևս նախորդ տարի:

Ինչպես հայտնի է, այդ եզրակացության կողմերը եկան մոտ երկու-երեք տարի տևած անորոշությունից հետո, որ սեպտեմբերի 3-ի ամոթալի շրջադարձի հետևանքն էր: Ի վերջո, Եվրամիությունը կայացրեց Հայաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու սկզբունքային քաղաքական կարևոր որոշում, թեկուզ այդ փաստաթուղթը կարող է լինել Եվրաասոցացման առաջին համաձայնագրի բովանդակային գունատ ստվերը:

Հայտարարվեց բանակցության մեկնարկի մասին, սակայն առ այսօր պարզ չէ, թե ինչ հանգրվանում է բանակցությունը, ինչ բովանդակություն է շոշափվում: Եթե այդ ամենը պահվում է զանգվածային աչքից հեռու, որպեսզի չվնասվի, ապա տեսականում դա կարելի է հասկանալ, սակայն ոչ երբեք՝ գործնականում: Որովհետև նրանք, որոնք պետք է կամ կուզեն վնասել այդ բանակցությանն ու ընդհանրապես եվրաինտեգրացման գործընթացին, ունեն դրա վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրենց խողովակները և ամենևին հրապարակային տեղեկատվության կամ իրազեկման հույսին չեն:

Փոխարենը դրա հույսին է հասարակությունը, որպեսզի կարողանա նաև ինչ-որ կերպ պաշտպանել այդ գործընթացը, դրանում իր շահերը, պետական շահերը, ինքնիշխանությունը: Որպեսզի այս անգամ ինչ-որ մարդիկ Հայաստանի քաղաքացու փոխարեն չորոշեն Եվրամիության հետ պետության գործակցության կարևորագույն հարցի ճակատագիրը: Վերջին հաշվով, հենց այդ՝ ծածուկ կամ գաղտնի բանակցության հանգամանքն էր նաև պատճառներից մեկը, որ ոմանք կարողացան շատ հեշտությամբ մանիպուլյացնել ու տապալել Եվրամիության հետ ասոցացման առաջին փորձը:

Իհարկե, ապրիլյան պատերազմը, հուլիսյան իրադարձությունները իրենց նշանակալիությամբ, իրենց լարվածությամբ, գերկարևորությամբ, անկասկած, ստվերելու էին ցանկացած այլ հասարակական-քաղաքական գործընթաց, աակայն, սրանով հանդերձ, կասկածից վեր է նաև, որ հենց այդ խնդիրներն ինքնին էլ ավելի են կարևորում Եվրամիության հետ նոր փաստաթղթի շուրջ զարգացումը՝ որպես Հայաստանի անվտանգության խնդիրներում կենսական անհրաժեշտություն ունեցող այլընտրանքների ձևավորման գրավական: Հատկապես եթե նկատի առնենք այն, որ Եվրամիության դիվանագետները այդ ընթացքում ակնարկել են, որ Եվրամիությունը պատրաստ է նաև Հայաստանի հետ քննարկել անվտանգության վերաբերող հարցեր, որոնց առումով եղել են բացեր նախորդ փաստաթղթում:

Եվ հատկապես այն ֆոնին, երբ մենք տեսնում ենք, թե Ռուսաստանն ինչ ինտենսիվությամբ է ապրիլյան պատերազմից հետո ձեռնամուխ եղել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համատեղ ստորաբաժանումների և միավորումների ընդլայնմանը՝ Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի բանակցային գործընթացի նմանօրինակ լռությունը դառնում է մտահոգիչ ու կասկածելի՝ հիմք տալով ենթադրել, որ խնդիրը ոչ թե գործընթացը խանգարող հանգամանքներից զերծ պահելն է, այլ այն, որ գործընթացը ինչ-որ մարդկանց չխանգարի առաջ տանել սեփական հանգամանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում