Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն սպառազինությունն, ինչ Ադրբեջանին. «Իզվեստիա»

Ռուսաստանն արդեն սկսել է 200 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին զենքի մատակարարումը: Այս մասին գրում է ռուսական «Իզվեստիա» թերթը՝ «Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը, ինչ Ադրբեջանին» խորագրով հոդվածում:

Թերթը գրում է, որ բացի Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելուց, Ռուսաստանը կզբաղվի նաև զենքերը սպասարկող հայ մասնագետների վերապատրաստման աշխատանքներով: Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ զենքի մատակարարման աշխատանքները սկսվել են, սակայն հրաժարվել են հրապարակել մատակարավող զենքերի ցանկը: Փորձագետները ենթադրում են, որ խոսքն առաջին հերթին գնում է սպառազինության ծանր համակարգերի մասին, որոնք էականորեն կբարելավեն հայկական զինված ուժերի հնարավորությունները: Թերթը, հղում կատարելով իր աղբյուրին, նշում է, որ թեև զենքի մատակարարումն արդեն սկսվել է, սակայն կողմերը դեռևս վերջնականապես չեն հստակեցրել մատակարարվող սպառազինության ցանկը: «Զենքի մատակարարման գործընթացն արդեն սկսվել է, զուգահեռաբար կիրականացվի նաև մասնագետների վերապատրաստումը և համապատասխան տեխնիկական աշխատանքները»,- թերթի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հեղինակը հիշեցնում է «Իզվեստիա» թերթի հրապարակումներից մեկը, որի համաձայն Հայաստանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել «Սմերչ» և ՏՕՍ-1Ա համակարգեր, «Իգլա-Ս» հրթիռային համակարգեր, 9М113М կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, «Դրագունովի» դիպուկահար զենքեր, «Տիգր» զրահամեքենաներ:

Այնուհետև թերթը հիշեցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը օգոստոսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ. «Ինչ վերաբերում է սպառազինությանը, գոյություն ունի Հայաստանի հետ աշխատելու ծրագիր: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մեր դաշնակիցն է: Մենք փոխադարձ պարտավորություններ ունենք, և Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտավորությունները»:

«Սպառազինության արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը նշել է, որ Մոսկվան Հայաստանին մատակարարում է նույն զենքը, ինչ ավելի վաղ ՌԴ-ից գնել է Ադրբեջանը՝ հավելելով, որ այդ սպառազինությունը, անկասկած, կբարելավի ռազմական հավասարակշռությունը հօգուտ Հայաստանի: Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը շատ մեծ է։ Այս պայմաններում հնարավոր է միայն հստակ հասցեագրված ներդրումներով իրավիճակը չհասցնել կրիտիկականի: Դա կուժեղացնի հայերին և կապահովի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»,- ասել է փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում