ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպում է անցկացրել ահաբեկչության և ներքին անվտանգության հարցերով խորհրդականների հետ և հանձնարարել նրանց ուժեղացնել պայքարն ահաբեկիչների դեմ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ նոր գրոհայինների հավաքագրման նրանց փորձերում՝ հաղորդվում է Սպիտակ տան կայքում։
«Մատնանշելով Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Հարավային Ասիայում վերջին մի շարք հրեշավոր հարձակումները՝ նախագահը հանձնարարել է իր թիմին ապահովել, որպեսզի մենք (ԱՄՆ-ը) պահպանենք զգոնությունն ու լավագույն դիրքերը՝ հայրենիքը նման հարձակոմներից պաշտպանելու համար»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Օբաման ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել մեծացնել ռազմական ճնշումը ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև հասնել առաջընթացի՝ ընդդեմ բռնության իրագործման նպատակով մարդկանց հավաքագրմանը, արմատականացմանն ու մոբիլիզացմանը ուղղված ահաբեկիչների ջանքերի: