Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանի շահի ու անվտանգության պահանջը

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փորձագետները ուսումնասիրում են Հայաստանում ստեղծված վիճակը, տեղեկություն է տարածել այդ երկրի ԱԽ-ն: Իհարկե, տեղեկությունը լղոզելու համար նաև տարածվել է, որ ուսումնասիրվում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Թուրքիայի, Ղազախստանի դեպքերը, Ֆրանսիայում ու Գերմանիայում տեղի ունեցած իրադարձությունները: Բայց խնդիրն այն է, որ դեպքերը շարունակում են ծավալվել Հայաստանում: Եվ քննարկումների մասին էլ հայտարարվում է հենց դրանց զուգահեռ:

Այս ամենին գուցե կարելի էր նաև շատ մեծ ուշադրություն չդարձնել, եթե Հայաստանի դեպքերին Ռուսաստանի ուշադրությունը չունենար նաև այլ մտահոգիչ դրսևորումներ:

Արդեն հայտնի է, որ Ռուսաստանը պաշտոնապես դժգոհություն էր հայտնել Եվրամիության դիրքորոշումից, որն այլ բան չէր, քան ընդամենը արյունալի հանգուցալուծում՝ թույլ չտալու կոչ Հայաստանի իշխանություններին, ինչը բխում է միմիայն Հայաստանի Հանրապետության անվտանգությունից և շահերից:

Սրան զուգահեռ, նախօրեին բավականին իրարամերժ տեղեկություններ եղան, որ Գյումրիի ռուսական ռազմակայանի ուղղաթիռներ են պտտվում Երևանի վրա՝ Էրեբունի համայնքի տարածքում: Իհարկե, Էրեբունիում է ՌԴ ավիացիան՝ Էրեբունի օդանավակայանը, ըստ էության այժմ ունի ռուսական ռազմակայանի կարգավիճակ, սակայն հետաքրքրական է այն, որ մամուլում հայտնված տեղեկությունները Հայաստանի կամ ՌԴ ռազմակայանի պաշտոնական աղբյուրները չեն շտապել հերքել: Եվ այս ամենի ֆոնին էլ հետաքրքիր էին տեղեկություններն այն մասին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինը հանդիպել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:

Ահա այս ամենի ֆոնին, երբ ՌԴ անվտանգության խորհուրդը քննարկում է Հայաստանում ստեղծված իրավիճակը, և առավել ևս երբ արդեն մի քանի տարի ՀԱՊԿ մակարդակում «գունավոր հեղափոխությունները», ասել է թե՝ իշխանափոխության հեռանկարները դիտվում են «ՀԱՊԿ սպառնալիք», և երբ ՀԱՊԿ-ն ունի դրանց չեզոքացմանը միջամտելու իրավունք, իսկապես առաջանում են բավականին լուրջ ռիսկեր: Առավել ևս այն պարագայում, երբ Ռուսաստանը այսօր լուրջ ջանքեր է գործադրում ղարաբաղյան իր ծրագրերը կյանքի կոչելու համար, որոնց կապակցությամբ այդքան գոհ և ոգևորված է Ադրբեջանը:

Ադրբեջանցիները Բաքվում ընդունելով Լավրովին՝ բավականին բաց տեքստով հայտարարեցին, որ նա իրենց ուրախացնող և գոհացնող լուրեր է հայտնում: Դե, իհարկե, իսկ ո՞վ կկասկածեր, առավել ևս՝ ապրիլյան պատերազմից հետո. միայն քաղաքականապես անմեղսունակները:

Ահա այս ամենի հանրագումարում առնվազն ուրվագծվում է ռուսական միջամտության վտանգ, ինչն իսկապես պահանջում է հասարակական զգոնություն:

Միաժամանակ, այդ վտանգը կանխարգելելու համար Հայաստանի հասարակությունը պարտավոր է ցույց տալ, որ այդ միջամտությունը կլինի Հայաստանում Ռուսաստանի «կարապի երգը»: Հայաստանի հասարակությունը պետք է հստակ ցույց տա, որ փոքր-ինչ միջամտության պարագայում՝ լինի դա պաշտոնապես թե այնպես, ինչպես 2008 թվականի մարտի 1-ին, երբ ընդդիմադիր մամուլում հայտնվեցին ռուսաստանցի ինստրուկտորների լուսանկարներ, Ռուսաստանը ստիպված կլինի մեկընդմիշտ դիտվել որպես Հայաստանի ներքին գործերին միջամտող ագրեսոր:

Հուլիսի 17-ից հետո ստեղծված իրավիճակը բացառապես Հայաստանի ներքին գործն է, և դրա հանգուցալուծումը պետք է տեղի ունենա բացառապես Հայաստանի Հանրապետության իրավա-քաղաքական շրջանակում գտնվող սուբյեկտների մասնակցությամբ: Դա են պահանջում Հայաստանի շահն ու անվտանգությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում