ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը:
Կառավարության բացասական եզարկացության մեջ ասված է, որ նախագծով կարգավորված չեն սեռաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կարգավիճակի հետ կապված, զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործման ընթացակարգերը, մասնավորապես դրանք օգտագործելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, նրանց իրավունքները և պարտականությունները,զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործմամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, սեռաբջիջների օգտագործման արդյունքում ծնված երեխայի կարգավիճակը, որդեգրման դեպքում` դրա առանձնահատկությունները:
Հիշեցնենք, որ պատգամավորի նախագծով սահմանվում էր, որ պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում:
Լուսանկարը՝ Photolure-ի