Վեց տարեկան Օմարը (անունը փոխված է անվտանգության նկատառումներով) փախել է Սիրիայից, անցել է Միջերկրական ծովը և Եվրոպայով երկար թափառումներից հետո հայտնվել է Կալեում միգրանտների ճամբարում, որը հայտնի է որպես «Ջունգլի»: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեծ Բրիտանիայում ապրում է Օմարի ընտանիքը, և նա հույս ունի, որ կկարողանա վերջապես հասնել նրանց ու դպրոց գնալ:
Երեխային շատ փորձություններ են բաժին ընկել, որոնց մի մասը նա պատկերել է թղթի վրա:
Ներկայացվող տեսանյութը Օմարի անիմացված պատմությունն է, որը ստեղծվել է նրա հետ միասին: