Ընկերների հետ պայքարել է մինչև վերջ, մինչև կյանքի վերջին ակնթարթը: Վերջին անգամ հոր հետ խոսել է մարտի 31-ին, ժամը մեկին: 20-ամյա Աղասի Ասատրյանը ապրիլյան պատերազմական օրերին զոհվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մարտական դիրքերում:
«Համ ընկեր էինք, համ հեր ու տղա, համ ախպեր էինք… Մեդալ էր ստացել, կրակայինից առաջին տեղն էր ընկել: Հերոս Աղասի Ասատրյանի երազանքը, հոր խոսքով, առաջին հերթին տուն կառուցելն էր, երազանքը մնաց կիսատ…
«Մեծ սիրտ, մեծ հոգի, բոլորի համար իր սրտում տեղ ուներ… նկարագրում է Աղասիի մայրը՝ Նարինե Ասատրյանը,- ուզում էր, որ ուժեղ լինեմ, ուժեղ կգտնվեմ, քույրերին կհասցնեմ իրենց երազանքին ու… կգնամ որդուս մոտ»:
«Չհասցրեցի ասել, որ շատ եմ սիրում…,- ասում է քույրը՝ Հռիփսիմեն,- ժպիտ, երաժշտություն, պար… Աղաս. այսպես եմ հիշում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՙ