Apple ընկերությունն ուսանողներին երաժշտական ծառայությունների օգտագործման զեղչ է տրամադրել: Հիմա ուսանողները կկարողանան Apple Music-ում բաժանորդագրվել 4,99 դոլարով 9,99 դոլարի փոխարեն: Այս մասին հայտնում է 9To5Mac-ը:
Առայժմ պարզ չէ՝ ուսանողներն ինչպես պետք է ապացուցեն բուհում իրենց սովորելը: Սակայն ըկերության ներկայացուցիչները նշել են, որ ուսանողները կկարողանան զեղչ ստանալ մինչև 4 տարի ժամկետով:
Apple-ի առաջարկը հասանելի է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրալիայում և մի քանի այլ երկրներում: