ԱՄՆ իշխանությունները հինգշաբթի հայտարարել են էլեկտրոնային սիգարետ օգտագործելու կանոնների խստացման մասին, հայտնում է New York Times-ը:
Մասնավորապես, էլեկտրոնային, ինչպես նաև սովորական սիգարետների վաճառքը կարգելվի 18 տարին չլրացած անձանց, և գնման ժամանակ հարկ կլինի ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Սովորական ծխախոտների արտադրողների նման էլեկտրոնային սիգարետներ արտադրողներին էլ կարգելվի գովազդել իրենց ապրանքը` օգտագործելով «թեթև» և «փափուկ» բառերը:
Ավելի քան 320 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ում ապրում է մոտ 40 միլիոն ծխող: