Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավատում է, որ Թուրքիան կկատարի բոլոր 72 պայմանները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման համար: Այդ մասին նա հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Հաշվի առնելով առաջընթացը, որը Թուրքիան ցույց է տվել մի շարք կետերով, ես մտածում եմ, որ իրական շանս կա այն բանին, որ մնացած կետերն էլ կկատարվեն»,- հայտարարել է նա: