Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հեռախոսազրույց են ունեցել ԼՂՀ ընդհանուր և հատկապես՝ առաջապահ դիրքերի ներկա իրավիճակի մասին:
Հովհաննիսյանն իր և իր անվան հետ կապված բոլոր հաստատությունների անվերապահ զորակցությունն է հայտնել Արցախի քաջարի ժողովրդին ու հերոս զինվորներին, ինչպեսև Հանրապետության ազատությանը, ամբողջականությանը, ինքնիշխանությանը և միջազգային իրավունքի ներքո համաշխարհային ճանաչմանը:







































