Բրիտանացի դիզայներ Վիկտորիա Բեքհեմը կստեղծի կոսմետիկ գիծ Estée Lauder ընկերության համար, հայտնում է People-ը: Հավաքածուն կթողարկվի աշնանը սահմանափակ քանակով:
Բեքհեմի խոսքով` նա հիացած է համատեղ գծի թողարկումով: Դիզայները ուսումնասիրել է Estée Lauder-ի արխիվները, իսկ աշխատանքի ընթացքում նրան օգնել է ընկերության թիմը: