Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի հայտնի շրջազգեստները հանված են աճուրդի: Ինչպես հայտնում է Sky News-ը, խոսքը դերասանուհու՝ իրերի աշխարհում ամենամեծ անձնական հավաքածուի մասին է: Դրա արժեքը չափավոր գնահատումներով կազմում է $3 միլիոն:
Օրինակ՝ հավաքածուում տեղ են գտել Մոնրոյի զգեստները «Ջազում միայն աղջիկներ են», «Ավտոբուսի կանգառ» ֆիլմերից, ինչպես նաև ոսկերչական զարդեր և անձնական իրեր:
Հավաքածուի վաճառքով զբաղվում է Julien’s Auctions աճուրդի տունը: Առևտուրը տեղի կունենա Լոս Անջելեսում նոյեմբերի 19-ին: