Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանն ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին դատապարտեց ընդհանուր ռեժիմի գաղութում 22 տարվա ազատազրկման և 30 հազար ռուբլի տուգանքի։ Այս մասին հայտնւմ է meduza.io-ն։
Ռուս լրագրողների սպանության մեղադրանքով դատարանը Սավչենկոյի համար սահմանեց 18 տարվա ազատազրման պատիժ, մահափորձի մեղադրանքով՝ 10 տարվա։ Վերջնական պատիժ է սահմանվել 22 տարի։ Պատժաժամկետը հաշվվում է ձերբակալման պահից՝ 2014 թվականի հունիսի 30-ից։
30 հազար ռուբլի տուգանքը նշանակվել է սահմանի անօրինական հատման համար։
Ուկրաինացի զինծառայողն իր մեղքը կտրականապես հերքում է։ Սավչենկոն հայտարարել է, որ չի ճանաչում դատավճիռը, սակայն մտադիր չէ բողոքարկել այն։








































