Թլպատումը տեղի է ունենում կրոնական կամ բժշկական նպատակներից ելնելով: Սակայն ըստ ամերիկացի մասնագետների` բոլոր տղամարդիկ պետք է թլպատվեն: Նրանք վստահ են, որ թլպատումը զգալիորեն նվազեցնում է վեներական հիվանդությունների փոխանցման վտանգը, ինչպես նաև նվազեցնում առնանդամի քաղցկեղի հավանականությունն ու նույնիսկ օգնում ավելի արագ երեխա բեղմնավորել:
Ըստ վիճակագրության` Արևմուտքում վերջերս այդ ընթացակարգը բավականին տարածված է մանուկ հասակում չթլպատված տղամարդկանց շրջանում:








































