ԱՄՆ իշխանություններն Ալաբամա նահանգից ոչ մեծ ընկերության թույլատրել են Կուբայում տրակտորների արտադրության գործարան կառուցել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ֆաբրիկան կլինի ավելի քան կես դարում առաջին ամերիկյան ձեռնարկությունը: Այդ ամբողջ ընթացքում ամերիկացիներին արգելել են գործարաններ կառուցել Կուբայում նրա նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով:
Սպասվում է, որ գործարանի կառուցումը կարժենա 5-10 մլն դոլար: Նրանք պատրաստ են այն հատկացնել անձնական միջոցներից: Մինի-տրակտորները, որոնք կարտադրվեն նոր գործարանում, նախագծել են հատուկ, ըստ կուբացի ֆերմերների կարիքների:
Վերջերս ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունները կայուն կերպով հարթվում են: Մասնավորապես, դեկտեմբերին երկրների միջև վերականգնվել են պարբերական ավիաչվերթերը, որից հետո ամերիկացի զբոսաշրջիկների հոսքը կղզի զգալիորեն աճել է:








































