Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԵՄ երկրներին կոչ է արել պայմաններ ստեղծել սիրիացի փախստականների տուն վերադառնալու համար, գրում է France Presse-ը:
«Ես կոչ եմ անում եվրոպական կառավարություններին, ովքեր ուղղակիորեն նպաստել են այդ մարդկանց արտագաղթին, ահաբեկիչներին ապահովել աջակցությամբ ու էմբարգո դրել Սիրիայի վրա, Սիրիայի քաղաքացիներին օգնել երկիր վերադառնալ»,- հայտարարել է Ասադը: