Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիին՝ կապված Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա հետ։
Իր նամակում Ալիևը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները, որոնք հենված են փոխադարձ վստահության ու աջակցության վրա, էլ ավելի կզարգանան ու կընդլայնվեն։
Ալիևը նույն կարծիքն է հայտնել նաև երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության համար։







































