Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Կարս նահանգում ընթանում են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման արագացված աշխատանքներ: Այդ մասին գործակալությանը հայտնել են Կարսի նահանգի իշխանությունները։
Նրանք ընդգծել են, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց ԲԹԿ-ի կառուցման աշխատանքներն էլ ավելի կարագանան և կավարտվեն ընթացիկ տարում։ Թուրքիայի տարածքում ԲԹԿ-ի երկարությունը կլինի 79 կիլոմետր, որից 58 կիլոմետրը բաժին է ընկնում Կարսի նահանգին։







































