Ուկրաինայի նախգահ Պյոտր Պորոշենկոն Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած ֆորումի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի կողմից երկու երկրների նկատմամբ մտցված տնտեսական հատուկ միջոցառումները անվանել են անհիմն, հայտնում է RIA Novosti-ն:
Պորոշենկոն և Դավութօղլուն նաև քննարկել են մի շարք կարևոր երկկողմ միջոցառումների նախապատրաստման ընթացքը` առաջին հերթին Ուկրաինայի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի հինգերորդ ժողովը, որը տեղի կունենա Անկարայում, ինչպես նաև Թուրքիայի վարչապետի այցն Ուկրաինա:
«Կողմերը նաև քննարկել են սևծովյան և մերձավորարևելյան տարածաշրջանների իրադրությունը և պայմանավորվել են ուժեղացնել կոորդինացումն արտաքին ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմագրավելու նպատակով»:







































