Novate.ru-ն ներկայացրել է աֆրիկյան մայրցամաքի գյուղերի տների լուսանկարներ՝ ընդգծելով, որ նրանցից յուրաքանչյուրն արվեստի ստեղծագործություն է։ Նման գյուղերից մեկը Տիեբելն է, որը գտնվում է Բուրկինա Ֆասոյում, ուր հազվադեպ են այցելում զբոսաշրջիկները։
Գյուղի տարածքը կազմում է 1.2 հեկտար, այն գտնվում է մեծ բլրի հիմքին։ Այստեղ ամեն տուն՝ ավանդական գույներով ու նկարներով, հիշեցնում է արվեստի ստեղծագործություն։ Գյուղի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 15-րդ դարին։
















































