Հին ժամանակներից հայտնի է ձեռքով գուշակելու արվեստը, համարվում է, որ ձեռքի գծերի միջոցով կարելի է տեղեկանալ մարդու բնավորության և ճակատագրի մասին, սակայն քչերը գիտեն, որ ոտքի ձևը նույնպես կարող է շատ բան պատմել մարդու մասին:
Marketium.ru-ն ներկայացնում է ոտքերի 10 տեսակ, որոնք բնորոշում են մարդու անհատականությունը:
1. Հռոմեական ոտք

Մատները սովորաբար հավասարաչափ են, միջնամատը մի փոքր մեծ է: Այսպիսի ոտքերով մարդիկ շատ շփվող են և ընկերասեր:
2. Քառակուսի ոտք

Բոլոր մատները հավասար են, ոտքը արտաքինից քառակուսու նման է: Այդպիսի ոտքերով մարդիկ հուսալի են, հանգիստ, հավասարակշռված:
3. Հունական ոտք

Երկրորդ մատը միջնամատից մեծ է: Այդպիսի մարդիկ նպատակասլաց են, աշխույժ և առաջադեմ գաղափարներ ունեցող:
4. Երկարոտն

Նեղ և երկար ոտքեր ունեցողները պարփակված և մենակություն սիրող մարդիկ են:
5. Հնարավոր չէ ճկույթը առանձնացնել
Մարդիկ, որոնք չեն կարող ճկույթ մատը առանձնացնել մյուսներից, շատ հուսալի և հավատարիմ մարդիկ են:
6. Ճկույթը առանձնանում է
Մարդիկ, որ կարողանում են առանձնացնել ճկույթը, արկածախնդիր են և անսպասելի քայլերի ունակ:
7. Ճկույթը կողքից

Ճկույթ մատը այնքան փոքր է, որ թվում է՝ կողքից է կցված: Այդպիսի մարդիկ ոչ ստանդարտ պահվածք ունեն և ապստամբ բնավորություն:
8. Բացվածք երկրորդ և երրորդ մատների միջև

Սառնասիրտ և զուսպ մարդիկ են:
9. Փոքր-ինչ կողք թեքված մատ

Այդպիսի մարդիկ շատ կազմակերպված են, սիրում են ամեն ինչ նախապես ծրագրել:
10. Երկրորդ մատը հիմքում ավելի նեղ է

Այդպիսի մարդիկ սովոր են խնդիրները ուռճացնելու և իրենց տրամադրությունը շրջապատի վրա տարածելու:








































