Չինաստանի գիտնականներն այս տարի հունիսին մտադիր են իրականցնել քվանտային տելեպորտացիայի աշխարհում առաջին փորձը 1200 կմ հեռավորության վրա, հայտնում է Nature News-ը:
Փորձի շրջանակներում կմեկնարկի արբանյակ: Գիտնականները հույս ունեն այդ ձևով իրականացնել մասնիկների վիճակի քվանտային տելեպորտացիա տիեզերքի և երկրային կայանների միջև:
Հայտնի է, որ առաջին փուլում պլանավորվում է կրիպտոգրաֆիկ կապի հուսալիության ստուգումը Պեկինի և Վիեննայի միջև: Որպես միջնորդ հանդես կգա Երկրին մոտ գտնվող արբանյակը:
Երկրորդ փուլն իրենից ներկայացնում է ֆոտոնների քվանտային տելեպորտացիան, որը պլանավորում են իրականացնել Դելինհե և Լիցզյան կայանների միջև: Նշվում է, որ դրանց միջև տարածությունը գերազանցում է 1200 կիլոմետրը:
Պարբերականը նշում է, որ ֆիզիկոսները չեն կասկածում այն բանում, որ այդ փորձը կլինի հաջողված: Նրանց հետագա պլաններում է Լուսնի և Երկրի միջև ազդանշանների փոխանցումը:







































