Լոս Անջելեսում հայտնել են «Օսկար» կինոմրցանակի հավակնորդներին: Պատմության մեջ առաջին անգամ Եվրամայդանի մասին ուկրաինական ֆիլմը` «Ձմեռը կրակի մեջ: Ուկրաինական պայքարն ազատության մեջ», հայտնվել է հավակնորդների հնգյակում, հաղորդում է BBC-ն:
Իսրայելցի ռեժիսոր Եվգենի Աֆինևսկու կինոնկարը հավակնում է «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգին:
Լավագույնների հնգյակում են հայտնվել նաև Ազիֆ Կապայիդի «Էմի», ռեժիսոր Ջոշուա Օփենգեյմերի «Լռության հայացքը» և այլ ֆիլմեր:











































