Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնոհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին՝ Իրանի տարածքային ջրերն ամերիկյան նավերի կողմից խախտելու կապակցությամբ ստեղծված իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար։
Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում։ Պետքարտուղար Ջոն Քերին շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին տվյալ հարցն արագորեն կարգավորելու հարցում համագործակցության համար.
«Այն փաստը, որ տվյալ խնդիրը լուծվեց խաղաղ ու արդյունավետ, այն բանի ապացույցն է, որ դիվանագիտությունը կարևոր դեր է խաղում մեր երկրի անվտանգության ու հզորության ապահովման հարցում»։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իրանն ազատ է արձակել նախօրեին Պարսից ծոցում կալանավորած ամերիկյան նավերն ու դրանց անձնակազմերին։








































