Հետաքրքիր է, թե ինչ է զգացել Նիլ Արմսթրոնգը Լուսնի մակերևույթի վրա առաջին քայլն անելիս, որը փոքր քայլ էր մարդու համար, սակայն հսկայական թռիչք՝ մարդկության համար: Այժմ յուրաքանչյուրը կարող է բավարարել իր հետաքրքրությունը՝ հագնելով աշխարհի ամենահարմար կոշիկը, ինչն առաջացնում է հակագրավիտացիոն զգացողություն: Այս մասին հայտնում է novate.ru-ն: Ստեղծվել է կոշիկ, որը հնարավորություն է տալիս վերարտադրել «լուսնային քայլվածքը»` չլքելով Երկիրը:
MoonWalker-ը պայքարում է գրավիտացիայի դեմ: Համենայնդեպս, այդպիսի էֆեկտ են խոստանում նրա ստեղծողները: Ինովացիան բարակ մագնիսական N45 թիթեղների մեջ է, որոնք թաքնված են կոշիկում: Նեոդյումային սուպերմագնիսները, որոնք կազմված են նեուդիումի, բորի և երկաթի համաձուլվածքից, հայտնի են իրենց ձգողական մեծ հզորությամբ: Քայլելու ընթացքում թիթեղները ձգում են իրար և ստեղծում հակագրավիտացիոն զգացողություն:
Կոշիկի ներբանը պատրաստված է փրփուրից, որը հիշեցնում է ոտնաթաթի ձևը: Այն այնքան հարմար է, որքան տիեզերական հողաթափերը: Կոշիկի մնացած մասերը պատրաստված են Tyvek սինթետիկ գերամուր նյութից, իսկ քուղերի բացակայությունը այն ավելի հարմարավետ է դարձնում:








































