Նոր փորձերը ցույց են տվել, որ օճառը կարող է բացասաբար ազդել մարդու ինքնազգացողության վրա, հայտնում է Rosbalt-ը: Բժիշկների խոսքով` հակաբակտերիալ կոսմետոլոգիական միջոցներն այնքան էլ օգտակար չեն, ինչպես ընդունված է համարել:
Գիտնականները նաև նշել են, որ օճառը պարունակում է մի շարք ախտածին բաղադրիչներ, ինչպես, օրինակ, տրիկլոկարբան և տրիկլոզան: Վնասակար մոլեկուլյար միացությունները բացասաբար են ազդում հորմոնալ ֆոնի, ինչպես նաև իմունային համակարգի վրա` առաջացնելով հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Բացառություն են կազմում միայն այն հակաբակտերիալ միջոցները, որոնք սպիրտ չեն պարունակում: Նմանատիպ ապրանքներն օգտագործվում են բժշկական հաստատություններում: