Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնվել են Թուրքիա ուղարկել ինքնաթիռներ ու նավեր՝ Սիրիայի հետ սահմանին հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մենք համաձայնեցրել ենք Թուրքիային օգնելու փաթեթը»։ Ընդգծվում է, որ տվյալ որոշումը մասնակի ընդունվել է նրա համար, որ խուսափեն այնպիսի միջադեպերի կրկնումից, ինչպիսին որ ռուսական «Սու-24»-ի միջադեպն է։







































