Մեծ Բրիտանիայում նոր օրենքը դեռահասներին կստիպի ծնողներից համաձայնություն ստանալ սոցցանցերից, օրինակ՝ Facebook-ից կամ Instagram-ից օգտվելու համար, հայտնում է korrespondent.net-ը: Դա նաև կտարածվի e-mail-ի և այլ ծրագրերի վրա:
Նոր կանոնների համաձայն՝ «ռիսկային խմբում» կհայտնվեն 13-16 տարեկան օգտվողները: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում նրանց կարող են արգելափակել համացանցից օգտվելու պահին:
Օրենքում նմանատիպ փոփոխությունները արևմտյան պաշտոնյաների քննարկման առարկան են արդեն չորս տարի: Տվյալ պահին այն դեռևս ընդունված չէ: